Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները. հայտարարություն
Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի ղեկավար Դավիթ Միրզոյանը: Տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Կլինիկայի ողջ […]