Ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ այսօր չենք աշխատում, գնացեք տուն․ Սոթքի հանքավայրի աշխատակից
Այսօր կանչեցին գործի, մեկ էլ չթողին, ասացին՝ չեք աշխատում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի հանքավայրի աշխատակից Գրիգոր Դանիելյանն՝ ընդգծելով, որ չաշխատելու պատճառների մասին չգիտի։ «Ես հանք չեմ հասել, առավոտյան իմ ընկերներն ասացին՝ մեզ կանչել են, արի գնանք, մեկ էլ ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ այսօր չենք աշխատում, հլը որ գնացեք տուն, […]





































