08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Մարդիկ արտագաղթելու համար միտինգ են անում,իսկ մարդ կա 2050-ի պլաններից է խոսում. Շարմազանով

Մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: Իր ելույթում նա խոսեց 2050 թվականին ակնկալվող ցուցանիշների մասին՝ ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1500 նոր աշխատատեղ, աշխատանքով հաղթահարել աղքատությունը, 20-ապատկել ՀՀ համախառն ներքին արդյունքը, առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ, և այլն: 168.am–ը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են […]

Շնորհավորում եմ մեր Անկախության տոնը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Շնորհավորում եմ մեր Անկախության տոնը, մեր երկրին մաղթում եմ խելք, կամք եւ մտածելու ունակություն, մեր պետականությանը՝ հարատեւություն, մեր բանակին՝ հզորություն, մեր քաղաքացիներին՝ բաց աչքերով նայելու, վերլուծելու եւ ճիշտ հետեւություններ անելու կարողություն, մեր երեխաներին՝ խաղաղություն, մեր ժողովրդին՝ միասնություն, մեր Հայաստանին՝ Աստված պահապան․․   Մենք […]

«Շուտով ձեզ կհրավիրենք ասուլիսի և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի կապակցությամբ քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Լրագրողները Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցություններ գոյություն չունեն, և, որ  դրանում մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Սերժ Սարգսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել այդ հարցին:   «Շուտով […]

«Իսկ ո՞վ պետք է մեկնաբանի Ալիևի հայտարարությունը՝ Սննդի անվտանգության ծառայության պե՞տը, թե՞ Լեդի Գագան»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության մասին։ «Կթողնեմ առանց մեկնաբանության. Զոհրաբ Մնացականյանը՝ Ալիևի հայտարարության մասին։ Իսկ ո՞վ պետք է մեկնաբանի, Սննդի անվտանգության ծառայության պե՞տը, թե՞ Լեդի Գագան»։

«Այո, թշնամին պետք է ոչնչացվի». Սերժ Սարգսյան․ «Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 18 հունիսի, 1992թ․

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է արխիվային հարցազրույց ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, որը տեղի է ունեցել 1992թ․ հունիսի 18–ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթում։ Հարցազրույցին կից գրված է․ «Սա էլ է մեր հաղթական բանակի ոչ հեռավոր անցյալից մի դրվագ, որ տեղ է գտել դեռևս 1992 թվականին, այսինքն` պատերազմի ամենածանր ժամանակաշրջանում «Արցախ» թերթում […]

Իշխանությունը պետություն չի, պետությունը հզոր երևույթ է. Գագիկ Գինոսյան

Եթե մարդ Հայաստանում է ապրում և չի գնահատում ՀՀ անկախությունը, դա նրա բարոյական նկարագրի մասին է խոսում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքով անկախությունը հենց այնպես չի տրվում, այն պետք է վաստակել:https:

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի և արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին։ Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում, որին հետևում էր Նիկոլ Փաշինյանը /տեսանյութ/

Անկախության տոնի առիթով ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում: Թռիչքը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով ցուցադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կստեղծենք 1.5 միլիոն աշխատատեղ, կդառնանք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, իսկ եթե չստացվի, ինչ ասեմ, ներող կլինեք

– Պարոն վարչապետ, ի՞նչ է լինելու վաղը։ – Գիտե՞ք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որում ցանկացած պահի կարող է, օրինակ, մի նոր համաճարակ ծագել և տապալել համաշխարհային տնտեսությունը։ Առհասարակ, աշխարհը փոխվում է ամեն օր, եթե չասեմ՝ ամեն ժամ, ուստի շատ բարդ է կանխատեսել որևէ բան վաղվա օրվա մասին։ – Իսկ ի՞նչ է լինելու 50 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված