ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ունեն: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով փոխհարաբերությունների ամրապնդումը եւ փոխայցերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեհաստանի […]