Օրվա կադր

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել են Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ` նախապես […]
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի հատվածում, Սյունիքի մարզի Կարմրաքար և Դավիթ Բեկ գյուղերում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ մոտ 20 մ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոմիտաս վարդապետ Հովնանյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանն անդրադարձան քառօրյա պատերազմին, դրա հետեւանքներին: ‹‹Հողն արյուն ու քրտինք է սիրում: Հողն արյունով պահում են և քրտինք են թափում, որ հողը սնի: Տեսնում էինք՝ ինչպես էին ազատամարտիկները գնում ռազմի դաշտ՝ պայքարի հզոր ոգին իրենց մեջ կրելով: Մենք տեսնում ենք՝ ազգը համախմբվեց: Բոլորը մի […]
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության աճն ավելի հստակ է ցույց տալիս, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանման և խաղաղ գործընթացում […]
«Մենք Աստծո հավատացյալներն ենք և պետք է աղոթենք, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր հարցերը միայն աղոթքով պետք է լուծենք: Մենք զենք պետք է վերցնենք ոչ միայն ընտանիքի ու հայրենիքի պատիվը պաշտպանելու համար, այլ նաև մեր Տեր Աստծու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտում գտնվող Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Տաթև […]
Ուշադրություն Ապրիլի 13-ին գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում: Արփայի գետավազանի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր: Հանրապետության տարածքում` ապրիլի 13-ին, 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի […]
ԼՏՊ-ի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում միշտ էլ հակասական է եղել: Շատերը նրան համարել եւ համարում են այս երկրի մեծագույն չարիքներից մեկը, շատերը քիչ է մնում սրբերի շարքը դասեն: Բայց բոլորն էլ մեկ բանում համամիտ են. նրա, մեղմ ասած, քաղաքական ավանտյուրիզմով հանդերձ ԼՏՊ-ին, անշուշտ, ոչ մեկը վատ տեղեկացված եւ չհաշվարկած քայլեր կատարող գործիչ չի համարի: Առավել եւս, […]
Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Մարտակերտ քաղաքև տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքովշրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաև Մատաղիս և Թալիշբնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետևանքով տուժած առանձնատների,ենթակառուցվածքների, ինչպես նաև […]
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է՝ քառօրյա պատերազմը հայաստանյան լրատվամիջոցների համար պետք է դաս լինի և ԶԼՄ-ները հետայսու պետք է վերակառուցեն իրենց տեղեկատվական գործունեությունը, արժանահավատ ու օպերատիվ տեղեկատվություն հասցնեն հասարակությանը: ‹‹Կան լրատվամիջոցներ, որ մեկ-երկու օրվա վաղեմության տեղեկատվություն են հաղորդում: Մանավանդ հեռուստաընկերությունների պարագայում սա անընդունելի է: Հաճախ ԶԼՄ-ները տուրք են տալիս պրոպագանդային, պաշտոնական […]