08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել արքայական ակումբի հետ

Երեկ Դորտմունդի Բորուսիայի եւ Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել արքայական ակումբի հետ: Մադրիդի Ռեալի պաշտոնական կայքում արդեն իսկ հայտնվել է  այդ մասին հավաստող լուսանկար:  

Անաստասիա Գալուստյանը բարեհաջող մեկնարկեց

Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը հաջողությամբ հաղթահարեց գեղասահքի աշխարհի առաջնության առաջին փուլը: Բոստոնում ընթացող մրցաշարում այսօր կայացավ կանանց մենասահքի պարտադիր ծրագիրը: Անաստասիա Գալուստյանը վաստակեց 53,24 միավոր եւ զբաղեցրեց 20-րդ տեղը: Այդպիսով, նա անցավ հաջորդ փուլ՝ ընդգրկվելով այն 24 գեղասահորդուհիների շարքում, որոնք պետք է մասնակցեն ազատ ծրագրի մրցումներին:

Վերընտրվեց

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս ֆեդերացիան հետևողականորեն շարունակելու է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը: «Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում […]

Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Սամսունի Գրան պրիին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք վարկանիշային Գրան պրիին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական կայքը։ Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանտ Կարապետյանը 66 կգ, Արսեն Ղազարյանը 73 կգ, Անդրանիկ Չափարյանը 81 կգ և Ժաննա Ստանկևիչը 52 կգ: Մրցաշարը կկայանա ապրիլի 1-3-ը Սամսունում:

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Առաջինը պայքարի մեջ մտան պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը 47,11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը: Կարապետյան-Սենեկալ զույգը չի մասնակցի ազատ ծրագրին: Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն էր: Նա հավաքեց 49,36 միավոր: Հայրապետյանը ևս […]

Իշխանությունը քայլ առաջ է գնացել, բայց /վիդեո/

Ընտրական նոր օրենսգրքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության հարցը քննարկելու նպատակով   այսօր «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպեցին ասորական  համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը,  եզիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ռազմիկ Խոսրոեւը  շեշտեց, որ այսօր  բարդ է սահմանել, թե  որ ազգի ներկայացուցիչներին կարելի է անվանել ազգային փոքրամասնություն: «Ես կարծում եմ, որ ռուսները ազգային փոքրամասնություն չեն, որովհետեւ […]

Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Եվրոպայի Գավաթի խաղարկությանը

Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Եվրոպայի Գավաթի խաղարկությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական կայքը։ Աթենքում կայանալիք մրցաշարին Հայաստանը կներկայացնեն յոթ մարզիկներ՝ Շահեն Աբաղյանը, Էրիկ Հովհաննիսյանը (50 կգ), Տիգրան Բադալյանը (60 կգ), Վարդան Գրիգորյանը, Հարություն Դերմիշյանը (66 կգ), Հարություն Առաքելյանը (73 կգ) և Դավիթ Նալբանդյանը (81 կգ): Եվրոպայի Գավաթի խաղարկությանը կկայանա ապրիլի 1-4-ը Աթենքում:

Մեր շախմատիստը գրավել է երրորդ տեղը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի միջազգային մրցաշարին մասնակցելուց հետո հանդես է եկել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում անցկացվող «Դոեբերլի Գավաթ» ամենամյա մրցաշարում: Մեր գրոսմայստերը 59 մասնակիցների մեջ զբաղեցրել է մրցանակային 3-րդ պատվավոր հորիզոնականը: Հիշեցնենք, որ Հրանտը  պատրաստվում է 2016 թվականի Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա Կոսովոյի Գյակովա քաղաքում, մայիսի 11-24-ը:

Մրցագորգ էին դուրս եկել աղջիկները

Երևանի Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է աղջիկների ըմբշամարտի անդրանիկ առաջնությունը: Այսպիսի առաջնություն անց է կացվում առաջին անգամ: Այս մասին  տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցաշարին մասնակցում էին  կրտսեր տարիքի պատանի ըմբիշներ՝ Երևանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մարզիկները մրցում էին 2 քաշային կարգերում՝ մինչև 50 կգ և մինչև 66 կգ: Մինչև 50 կգ քաշայինների […]

Ընդամենը րոպե անց… պարտվեցինք

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամեր առաջ ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Մեր հավաքականը 1:3 հաշվով պարտություն կրեց: Հանդիպման 28-րդ րոպեին Վիկտոր Ֆիշերը բացեց խաղի հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց հյուրերը խփեցին երկրորդ գնդակը։ Այս անգամ աչքի ընկավ Լուկաս Անդերսոնը: 35-րդ րոպեին Գոռ Մալաքյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի