02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի գործով դիմում է ներկայացվել Ստրասբուրգի դատարան

Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանին անօրինական կալանավորելու և կալանքի  տակ պահելու հարցով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. մայիսի 30-ին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դրա հիմքում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված), հավաքների և միավորման ազատության (11-րդ հոդված), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ […]

Սեպտեմբերը՝ օրգանական ամիս

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ: Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու ԱԶԳ-ին […]

«Իմ քաջությունը երբեք չի բավարարի, որ անկեղծ ասեմ, թե ինչ եմ մտածում այդ միությունների մասին»

Խորհրդարանում քննարկման է դրվել է «Ճարտարապետական գործունեության» ր կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունելու մասին հարցը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանից, թե որն է ընդհանրապես ստեղծագործական միությունների գործառույթը: Նա նշեց, որ ինքը հարգում է միությունների նախագահներին, խոսքն անձերի մասին չէ, սակայն նրանք մայրաքաղաքի ամենակենտրոնական մասերում  վարձակալության են […]

Եվրոպայի հետ ոտք ենք դնում. Արա Բաբլոյան

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»հարցի քննարկմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին խնդրեց քննարկումը քաղաքական դաշտից բերել մասնագիտական դաշտ և հիշեցրեց, որ դեռևս 5-րդ գումարման ԱԺ-ն անդրադարձել էր այս հարցին: «Երբ որ Արմենիկումի գործնթացը սկսվեց, և բում բարձրացավ, ես աշխատել եմ այս օրենքի վրա 96-ին և 97-ին ընդունվեց: […]

Զոյա Բարսեղյանը նշանակվել է կառավարության տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը: Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։  2000-2010 թվականներին աշխատել է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում,  սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն- գլխավոր խմբագիր։ 2010-2014 […]

Ավարտվել է երեք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունը

Պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի […]

Մայամիի կենտրոնն ամբողջովին ջրի տակ է անցել /ֆոտո, տեսանյութ/

«Իրմա» փոթորիկի հետեւանքով ԱՄՆ Մայամիի կենտրոնն ամբողջովին ջրի տակ է անցել։ Փոթորիկը, իր ճանապարհին ոչնչացնելով մի շարք բնակելի տարածքներ, այսօր հասել է Ֆլորիդա ու արդեն առանց էլեկտրականության թողել մեկ միլիոն մարդու։ Քամու ուժգնությունը հասնում է 175 կմ/ժ։ Չնայած մարդկանց կոչ են անում հեռանալ բնակավայրերից, մարդի շարունակում են մնալ իրենց տներում։ Բնական աղետի հետեւանքով փակ են […]

Ծեծկռտուք Գյումրիում. տուժողը ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող է

Սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։ «Գյումրի Բժշկական կենտրոն» տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևը եղել է ալկոհոլի  ազդեցության տակ: Ախտորոշվել է գանգուղեղային փակ […]

Մայրաքաղաքում երեկոյան ժամերին ակտիվ դեգերումների մեջ են լինում ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներ

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»հարցն է քննարկվում խորհրդարանում: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ խոսքը արտասահմանից ՀՀ մուտք գործող քաղաքացիներին է վերաբերում, ովքեր ՀՀ մտնելուց առաջ պիտի պարտադիր ստուգվեին, նոր մտնեին երկիր: Օրենքն ընդունվել է 1997 թվականին, սակայն ոչ մի դեպք չի արձանագրվել՝ փոխնախարարի ներկայացմամբ: «Փորձը ցույց […]

«Պետք է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարում»

«ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկած փաստաթղթային քննարկումները սկսելու համար անհրաժեշտ է կողմերի միջև անվտանգային արժանահավատ միջավայրի ստեղծումը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեմն Աշոտյանը՝ անդրադառնալով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Վերջինս ընդգծեց, որ բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Պետք է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի