19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիատոմսերի գները տարածաշրջանում ամենաթանկը չեն. Սերգեյ Ավետիսյան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիատոմսերի գները մրցունակ են եւ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե դրանք  տարածաշրջանում ամենաթանկան են: Այսօր այս մասին   լրագրողների հետ հանդիպման  ընթացքում նշեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը: Խոսելով Երեւանի եւ Թբիլիսիի օդանավակայանների   ավիատոմսերի գնային տարբերությանը՝ Ավետիսյանը նշեց. «Եթե նախկինում Թբիլիսիից չվերթները նախընտրող Հայաստանի քաղաքացիները շատ էին, […]

Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը: Խորհրդարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ՝ նշել է, որ անկախությունից են սկիզբ առել […]

Հայաստան-ԵՄ հարաբերություններն այժմ երկկողմ են, ոչ թե բազմակողմ․ Սվիտալսկի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Եվրամիությունը հիմա սկսել է քննարկումներ և գործողություններ իրականացնել, որոնք շատ լավ ընդգծում են նրա ապագա ձևը, և սա կարևոր է նաև Հայաստանի համար:   Նա նշել է, որ ԵՄ-ի նոր քաղաքականությունում […]

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորին սպանելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձը եղել է պատվիրված. հարուցվել է նոր քրեական գործ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մ.Հարությունյանի նկատմամբ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից իրականացված սպանության փորձի […]

Կարևորագույն փոփոխություններ՝ ի նպաստ բիզնեսի

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների […]

Լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետևից ընկնեմ.«Զինված խմբի» պարագլուխը բարկացավ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։ Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց Իշխան Թադևոսյանը: Վկան նշեց, որ իր հայրը Ավետ Բարեյանի միջոցով ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ: «Մի անգամ, երբ հայրս գիշերը տուն չեկավ՝ ես անհանգստացած զանգեցի Ավետին: Ասել եմ, որ […]

Առաջիկայում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիացիայի ոլորտում նոր միջպետական համաձայնագիր կստորագրվի

Առաջիկայում ծրագրվում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիացիայի ոլորտում նոր միջպետական համաձայնագիր ստորագրել. այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման  ընթացքում հայտնեց  Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը: Բանախոսը շեշտեց՝  այս  տարվա ամռանը արդեն իսկ  հանդիպում է  տեղի ունեցել  չինացի գործընկերների հետ: «Ծրագրում ենք նոր միջպետական համաձայնագիր ստորագրել, ինչը ավիաընկերություններին թույլ կտա ավելի ազատ […]

Այդ անվան առաջ ծնկի են գալիս բոլորը` երկնավորներն ու երկրավորները

Այն ժամանակ Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչվի։ Նրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ […]

Նյարդային արձագանք էր․ քաղաքագետը՝ Ալիեւի ելույթից

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում։ Քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է, որ երկու կողմերը շատ հակադիր դիրքորոշումներ ունեն և դրանք արտահայտելու առիթը բաց չեն թողնում: «Անկախ այն հիմնական ուղերձներից, որոնք հնչում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթներում, միակ փաստն […]

Սեֆիլյանը օրենքի դեմ էր դուրս եկել.վկա

 Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում ցուցմունք է տվել «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ Վիգեն Կանաշյանը: Վկան  նշել է, որ որեւէ առնչություն, շփում չի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների հետ։ Կանաշյանը հայտնել է, որ ինքը Լիբանանից է, 2013 թ հունվարին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, եւ որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի