09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խայտառակ ցածր ցուցանիշ

Երեւանում մասնակցությունը ընտրություններին չի հասնում 50 տոկոսի, կազմելով 47,6 տոկոս : Սա խայտառակ ցածր ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ հասարակությու հիասթափված է հեղափոխության արդյունքներից:  Հիշեցնենք, որ 2012թ. մասնակցությունը ընտրություններին կազմել է 62.9 տոկոս, իսկ Երեւանում` 59,3 : 

Ի՞նչ է տիրում ընտրատեղամասերում, սա ի՞նչ բան է

Սպիտակ քաղաքում (թվով 9 ընտրատեղամասեր) և Արևաշող համայնքում (թվով 2 ընտրատեղամասեր) հոսանքազրկվել են 20:02 րոպեից սկսած, տեղեկացնում է «Սասնա ծռեր» կուսակցության կենտրոնական շտաբը։ Այդ մասին ահազանգ էր հնչեցրել նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Այս պահին Սպիտակ քաղաքում եմ և քաղաքի լույսերն անջատված են։ Ի՞նչ է տիրում ընտրատեղամասերում։ Սա ի՞նչ բան է»: 

ԱԺ արտահերթ ընտրություններում ամենաթանկ քարոզարշավն իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝  «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: «Սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին: Կենտրոնական բանկից ևս 3 […]

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվել են հանրապետությունում գործող բոլոր 2010 ընտրատեղամասերը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.573.779 ընտրող: Ժամը 17։00-ի դրությամբ՝ ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 մլն 025 002 ընտրող կամ ընտրողների 39. 54 տոկոսը։ Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592,479։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է […]

Ընտրակաշառք բաժանելու ահազանգի հետքերով նյութեր են նախապատրաստվում

Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին «factor.am»-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Գլխավոր դատախազության […]

Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին /տեսանյութ/

Ինձ, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնակատարին, մտահոգում է ցածր մասնակցությունը: Այս մասին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Կոչ եմ անում անպայման գնալ ընտրությունների, անպայման մասնակցել եւ ձեր ձայնը տալ հանուն Հայաստանի ապագայի»,-ասաց նա: Անդրադառնալով ընտրությունների ցածր մասնակցությանը, Աշոտյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը երեք պատճառ բերեց, թե ինչու է մասնակցությունը ցածր: Առաջինը […]

Տղա ջան, ես խղճում եմ քեզ. Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին /տեսանյութ/

ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որն ասել էր՝ «հիմք չկա Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ բերման ենթարկելու»։ «Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի հիմք ունեն, թե չունեն, ինքը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռևս իրեն տեղյակ չի պահել», – ասաց նա։ Դավիթ Շահնազարյանը նշեց, թե ԱԱԾ-ն […]

Թուրքական մամուլը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանը գնում է ընտրության, գրում է թուրքական «Բիրգյուն»պարբերականը` անդրադառնալով Հայաստանում այսօր անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Թուրքական «Սաբահ» պարբերականը, ներկայացնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որը հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացմանը, նկատում է, որ բոլոր կանխատեսումները տանում են դեպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակ: Թուրքական ամենաընթերցվող «Հյուրրիյեթ»պարբերականը նշում է, որ ըստ նախնական կանխատեսումների՝ Հանրապետական […]

8/25 ընտրատեղամասում հայտնաբերվել է մահացած ընտրողի տվյալ

Թիվ 8/25 ընտրատեղամասի (31 դպրոց, Հ. Հովսեփյան 2) ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն 2 տարի մահացած է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա գրել է նաև, որ սա «Դաշնակցության» վստահված անձն է արձանագրում: Իսկ թիվ 8/29 ընտրատեղամասում (/136 մանկապարտեզ, Բագրատունյաց 16) ընտրողը առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի