22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեդրակ Քոչարյանի քրեական գործով ԱԱԾ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյան ծառայությունը, իր գործառույթների իրակա­նաց­ման շրջանակներում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայ­քար մղելով տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հետ, Քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, […]

«Իմ քայլը»-ի պատգամավորները ֆլեշմոբ են սկսել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ ֆլեշմոբ են սկսել: Պատգամավորներն արտասանում են Հովհաննես Թումանյանի քառյակները և տեսանյութերը տեղադրում «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում՝ օգտագործելով #Թումանյան150#ԻմՔայլը հեշթեգը: Նախաձեռնությանը միացել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գևորգյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը: […]

Հե՞շտ է լինել մարդասպանի մայր. բաց նամակ Ծառուկյանի տիկնոջը

Փետրվարի 10-ին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացած Աբովյան քաղաքի բնակիչ 21-ամյա Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև. Բաց նամակ Ջավահիր Ծառուկյանին. 29.01.2019. ամսաթիվ, որ միգուցե Ձեզ համար սովորական է, բայց մի ամբողջ գերդաստանի համար հավերժ սևով ներկված:   […]

Դա կեղտոտում է մարդու ներսը

Սուտ խոսել չի կարելի: Դա կեղտոտում է մարդու ներսը: «Տերը սիրում է մաքուր սիրտը» (Առ. 22:11): Ստախոսությունը կեղտոտում է սիրտը: Տեր Հիսուսն ասաց. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտ 5:8): Եթե վատ բան եք արել, ավելի լավ է ճիշտն ասել ու ձեր վրա բարկանան, քան թե ձեր սիրտը կեղտոտվի: […]

Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից 15 տարի է անցել. Ալիեւն արդարացրել է մարդասպանին /տեսանյութ/

 2004 թ-ի փետրվարի 19-ի ժամը 5-ից մինչ օրս աշխարհը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել Բուդապեշտում: Դա սովորական սպանություն չէր: Ներկայացնում են, թե մի թուրք սպանել է մի հայի:  Գուրգեն Մարգարյանը դաժանաբար կացնահարվել է միայն նրա համար, որ հայ է: Նա ցեղասպանության զոհ է : Սպանությունից 15 տարի անց հանցագործը չ թե ներվել, յլ արդարացվել […]

Վերջին հարվածը

Հպարտ քաղաքացին, ով իր կյանքի գնով, իսկ ավելի ստույգ՝ ամեն օր տուն չվերադառնալու մտայնությունը գլխում, ձեռքը վեր պարզած՝ հեղափոխություն էր կատարում, գիտե՞ր, որ ինքն իր համար նոր պարտավորություն է ստեղծում՝ կատարել տնտեսական հեղափոխություն… Չեմ կարծում… Եթե այդ ամենն արվեց՝ իշխանության բերելու մի ուժի, որի միակ կամ հիմնական առաքելությունն այն է, որ քաղաքացուն հուշի, որ աղքատությունը […]

Բյուջեում փող չկա՞, թե՞ «քարտուղարուհուց» քաշված են մոտ 2000 պետական ծառայող Ժամանակ

Յուրաքանչյուր ամիս մինչեւ ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգեւավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում աշխատակիցների հաշիվներին, որը օր օրի զայրացնում է ՊԵԿ-ի կոռուպցիազերծ զանգվածներին։ Մենք, իհարկե, երբեք չէինք անդրադառնա Դավիթ Անանյանին, եթե նա իրենց տանը նարդի խաղալիս լիներ կամ որպես հաշվետար աշխատեր որեւէ տեղ։ Անդրադառնում ենք, որովհետեւ […]

Բազմակողմ խաղ է գնում՝ այո, Նիկոլը մեր հոգեզավակն է. Փաստ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով: Ծրագրի բովանդակային մասը չէ, սակայն, մեր քննարկման առարկան: Այս ծրագրային փաթեթն, ըստ էության, կարելի է անվանել ՀԱԿ-ի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվության ֆորմալիզացիա: ՀԱԿ-ը հայտ է ներկայացնում քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու: Այդ դերակատարությունն, ըստ էության, ավարտվեց […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Մի թղթադրամի պատմություն. ինչպես ընտրվեց Թումանյանի դիմանկարով էսքիզը

Հայաստանի կենտրոնական բանկը 1999 թվականին շրջանառության մեջ դրեց  500, 1 000, 5 000 և 20 000 անվանական արժեքով թղթադրամները:  Երկրորդ թողարկման թղթադրամներն իրենց արտաքին ձևավորմամբ և մշակման մոտեցումներով կտրուկ տարբերվում են առաջին սերիայի թողարկումներից: Երկրորդ սերիայի թղթադրամների վրա ազգային մշակույթի մեծերի խոշոր դիմապատկերներն են, ինչպես նաև նրանց գործունեությանն ու ստեղծագործությանն առնչվող պատկերներ: 50-ից մինչև 20 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի