26 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի տեսանելի տեղում տատու արա, որ հիշես, Նիկո՛լ. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է նշանակում՝ «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկո՛լ։ Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ հայտարարել, որ բացառում ես Արցախյան խնդրի փուլային տարբերակը, դու երբեւէ չհայտարարես, որ Արցախը չի լինելիւ Ադրբեջանի կազմում, մեզ էլ ասես՝ «չկաշկանդե՞ք»։ Մեր թողած բանակցային ժառանգությանն անուն կպցնես ու հրաժարվես, սակայն ինքդ դիվանագիտական ճակատում […]

Փաշինյանը վեթինգը համեմատեց խորոված անելու հետ

«Արդյո՞ք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է: Ես մի քանի անգամ ականատես եմ եղել մի քանի փայլուն ծրագրերի, որոնք ուղղակի վիժեցվել են դրանք շատ արագ իրականություն դարձնելու հասկանալի մղման պատճառով: Մենք ունենք նաև շատ արագ իրականացված ու հաջող բարեփոխումներ, որոնք զրոյացվել են»,- առցանց ասուլիսի ժամանակ ասացՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վեթինգի ու այդ մասով դժգոհողների մասին, […]

Չենք կարող սպասել. քննարկվում է ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու տարբերակը. Նիկոլ Փաշինյան

Մենք հանրաքվեի շրջանում նույնպես մտադրվել էինք դիմել Վենետիկի հանձնաժողովին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի մենք հանրաքվե չենք կարող անել», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի […]

Արցախի ղեկավարությանը Նիկոլ Փաշինյանը դարձյալ համարեց ընտրված ներկայացուցիչ

Որ պահին  նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնեմ, ոչ մի խնդիր չկա, որ դա տեղի ունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կա այսպիսի հանգամանք, որ նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուցիոնալ տեղեկատվությունը պետական կառավարման համակարգում առկա է: Համենայնդեպս այն ինֆորմացիան, որի կարիքը ես ունեցել եմ»,-ասաց […]

Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ քրեական գործերը դադարեցնելու դիմաց Միքայել Մինասյանից գումար է պահանջել

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությամբ, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով գործարք է առաջարկել, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը։ «Որքան գիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են։ Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն […]

Չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները. Կարեն Քոչարյան

Մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցին, որում վարչապետն անդրադարձել էր բենզինի գներին: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքբերումների հերթական փաստերի մեջ նշեց, որ բենզինի գինը 480-ից իջել է 320 դրամ: Ճիշտն ասած ես չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները […]

Դուք զրո եք արտաքին քաղաքականությունից, պարոն վարչապետ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 100 փաստի մեջ Փաշինյանն, իր ողջ երեւակայական եւ մանիպուլյատիվ ներուժով հանդերձ, այդպես էլ չներառեց արտաքին քաղաքական որեւէ փաստ, որեւը ձեռքբերում, որեւէ նշանակալի քայլ, այդպիսով հաստատելով իր վարած արտաքին քաղաքականությանը տրված գնահատականը։ Դուք զրո եք արտաքին քաղաքականությունից, պարոն վարչապետ։

Երբեք չեմ վախեցել միայնակ մնալ․ Նիկոլ Փաշինյան

Երբեք չեմ վախեցնել նրանից, որ կարող եմ մնալ միայնակ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են պահեր, երբ ինձ կոնկրետ հարցրել եմ՝ «իսկ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները»։ Այս հարցին ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը, որի […]

«Այսքանից հետո Փաշինյանը ինչ-որ «աննախադեպ» 100 փաստեր է ներկայացնում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 239, իսկ Վրաստանում ՝ ընդամենը 6 հոգի: Այսքանից հետո Փաշինյանը ինչ-որ «աննախադեպ» 100 փաստեր է ներկայացնում: Այս իրավիճակում հանգուցալուծումը միայն մեկ փաստ պետք է արձանագրի՝ Փաշինյանի հրաժարական»:

Կարող ենք ակնկալել Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ. Փաշինյան

Ռուսաստանի հետ մեր քաղաքական խորհրդակցությունները գազի գնի թեմայով շարունակվում են: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիանն» հայտ է ներկայացրել գազի գինը բարձրացնելու, որի վերաբերյալ դեռ որոշում չկա կայացված: «Այս պահին կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված