19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում: Այս գիշեր և նոյեմբերի 16-ին առավոտյան հանրապետության արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Կեսօրից հետո ցիկլոնը կտեղաշարժվի դեպի հարավ, Սյունիքում և Արցախում մինչև օրվա վերջ հավանական են տեղումներ, լեռներում` ձյան տեսքով: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին: Առանձին վայրերում կդիտվի նաև մառախուղ ու ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 3-5 […]

Զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ Մշտական Խորհրդում

Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:             Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվեց համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության […]

Արտակ Բուդաղյանը Սերժ Սարգսյանի հետ մասնավոր զրույց չի ունեցել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Նախօրեին տեղեկատվություն եղավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով այս գործով անցնող միակ մեղադրյալն է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ վերջինիս ԼՂՀ կատարելիք այցի ժամանակ։ Երեկ, երբ փորձում էին հանդիպման մանրամասները ճշտել, մասնավորապես՝ ինչ է խոսվել դրա ժամանակ, մարզպետի տան մոտ […]

Համայնքի ղեկավարը կգնա արտագնա աշխատանքի.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.  “ՀՀ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում այս տարվա նոյեմբերի 17–ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն։ Գրանցվել են երկու թեկնածու՝ ներկայիս անկուսակցական համայնքապետ Գարիկ Գևորգյանը և Ջրամբարի գյուղապետարանի համակարգչային օպերատոր Նազելի Մկրտչյանը։ Գարիկ Գևորգյանը “Ժողովուրդ” թերթի հետ զրույցում անկեղծացել է,  որ Նազելի Մկրտչյանը ստիպված է եղել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ գյուղապետի […]

Ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանը/Լոնդիկ/ պարտադրում է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ նոյեմբերի 14-ին Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող “Ռենեսանս” ռեստորանում տեղի է ունեցել հերթական “էլիտար” հարսանիքը։ Թերթը նշել է, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական դառնալուց հետո էլ Լոնդիկը շարունակում է մարզի հարուստ բնակիչներին պարտադրել բոլոր խնջույքները կազմակերպել իր ռեստորանում։  “ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանն է […]

Վովայից չեմ սպասում այդպիսի բան

Արտակարգ իրավիճակների նախարար, նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը չի հավատում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծի է ենթարկել Շանթ Հարությունյանին: Այս մասին նախարարն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին տեսակցելուց հետո հայտարարել էր, թե Հարությունյանն իրեն պատմել է, որ Վլադիմիր Գասպարյանը ծեծել է իրեն: ՛՛Չեմ կարծում, որովհետև Վլադիմիր Գասպարյանին շատ […]

Ինչու նիհարիկ կանայք չեն գրավում տղամարդկանց

Գեղեցկության ասպարեզում հերթական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից տղամարդիկ ավելի շատ նախընտրում են կլորիկ, մեծ ֆորմաներ ունեցող կանանց: Մոդելային արտաքինով նիհարիկները չեն գրավում տղամարդկանց ուշադրությունը, գրում է snews.com-ը: Տղամարդկանց ավելի շատ դուր են գալիս Մերլին Մոնրոյի չափեր ունեցող կանայք: Կնոջ հագուստի ամենագրավիչ չափսը տղամարդկանց համար դարձել է 46-ը: Որքան էլ կանայք իրենց տանջեն դիետաներով, […]

”Կարողա ես փիրսինգ եմ արել, քո ինչ գործնա”.Խուդոյանը դիմել է ՄԻՊ-ին` նոր մանրամասներ/վիդեո/

Այսօր Էջմիածին քաղաքի Շահումյան փողոց տուն 23-ի բնակիչ Աշոտ Խուդոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ պահանջելով` պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին ու բժիշկներին, որոնք բռնի ուժով նախ նախագահական նստավայրի մոտից իրեն տեղափոխել էին Էջմիածին քաղաքի հիվանդանոց, ապա ուղեգրի համաձայն հոգեբուժարան: Խուդոյանը այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ահասարսուռ այս պատմության մանրամասները.”Էջմիածին քաղաքում բժիշկները փորձեցին իմ […]

Ասում էիք՝ Նիկալայիչ, հարց չկա…

Henaran.am-ի տեղեկություններով, Արարատի քաղաքապետի ընտրության արդյունքներից  հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ անհանգստացել է:  Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին կայացած ընտրություններում ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը հաղթել է ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին: Ծառուկյանը կուսակցության առաջին դեմքերի հետ քննարկել է եւ մասնավորապես ասել, որ 2 հանրապետական կարողացան այդ օրը հաղթել ԲՀԿ խմբակցությանը: “Բա գնացել էիք, որ ինչ անեիք, ասում էիք՝ Նիկալայիչ […]

Աշոտյանը հաջորդ օրն իսկ հրաժարական կտա

Այսօր ԿԳՆ-ի կազմակերպած սեմինարին լրագրողները հետաքրքրվեցին նախարար Արմեն Աշոտյանից, թե ինչու են դպրոցում թվով քիչ տղամարդիկ դասավանդում: Նախարարը նշեց, որ խնդիրը և աշխատավարձերի հետ է կապված, և հոգեբանական է, քանի որ բոլորս էլ գիտենք, թե հայկական ընտանիքում որքանով է տղամարդը զբաղվում երեխաների դաստիարակությամբ:  Ինչ վերաբերում է լրագրողների մտահոգություններին կապված մանկավարժների ցածր աշախատավարձի հետ, ապա նախարարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի