30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանցիներին ավտոբուսներով բերում են միանալու «ակտիվիստներին»». Տ. Հայրապետյան

Նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ադրբեջանցիներին ավտոբուսներով բերում են միանալու «ակտիվիստներին»: Մեկն էլ տեսանյությում ասում է ադրբեջանական «քաղհասարակությունը» համառորեն պայքարում է… ի՞նչ քաղհասարակություն, մոտեցել եք Արցախի տարածքին, դարձել ցուցարար, մոռացել ե՞ք ոնց են ձեզ Բաքվում փռշտալու համար անգամ ծեծում, թե բա՝ «քաղհասարակություն», ձեր «քաղհասարակությունը» մենակ հայերի համար խնդիրներ […]

Թուրքերն ու ադրբեջանցիները չեն մարսում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դաժանորեն պատժվում են նրանք, ովքեր դասեր չեն քաղում սեփական պատմությունից։ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը թուրք-նատօական սադրանք է՝ ուղղված հայության եւ ռուս խաղաղապահների դեմ։   Դեռ ամիսներ առաջ ասել եմ, որ Ուկրաինայում ռուս-նատօական հակամարտության խորացումն ու ռուսական դիրքերի հնարավոր թուլացումը Հարավային Կովկասում ձեռնտու է բացառապես ՆԱՏՕ-ին, […]

Այդպես էլ չտեսանք ԵՄ գեթ մեկ պաշտոնական արձագանք, որը հղում կաներ առաքելության զեկույցների վրա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պրահան ավարտվեց, կամ А и Б сидели на трубе…   Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ։   Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել […]

Թշնամին օրեցօր օղակ է ստեղծում. պաշարված ամրոցի վիճակում ենք. Փաստ

Ադրբեջանը չի դադարում սադրանքների շարքը: Վերջին շրջանում բնապահպանական պատճառաբանությամբ փորձում են մուտք գործել Արցախ, ավելին՝ հերթական անգամ նույն պատճառաբանությամբ փակում Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին: Հավելենք նաև, որ, այսպես կոչված, իբր լրագրողների, բլոգերների կողմից ևս Արցախ մուտք գործելու փորձեր եղան, որոնք կանխվեցին: Ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր մուտք գործելու ծրագրերը ևս կանխվեցին: Ռազմական փորձագետ […]

Հայաստանից Արցախ գնացող քաղաքացիները գիշերել են Գորիսում, այդ թվում կանայք ու երեխաներ

Արցախի ներքին գործերի ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ «Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի […]

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների իրական մոտիվացիաները։ Բեգլարյանի հրապարակած լուսանկարում երևում է, ինչպես է Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակած ադրբեջանիցներից մեկը մի ձեռքով բռնել բնապահպանական պաստառ, իսկ մյուս ձեռքով ցույց է տալիս «Գորշ գայլեր»-ի ժեստը։ «Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է […]

Համբարձում Մաթևոսյանն այևս ՀՀ փոխվարչապետը չէ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

«Ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր, վարչապետ կոչեցյալը հնչեցրել է հերթական «իմաստուն» միտքը․«․․․Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը․․․»։ Հիշեցի նրա տարիներ առաջվա բարբաջանքը․ «Արցախի հարցի այնպիսի լուծում, որը կբավարարի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանցի ժողովուրդներին»։ Արդյունքը տեսանք ինչ եղավ, դավաճանը բավարարեց Ադրբեջանի շահերը։ Հետևաբար, ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջների իրականացում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի