13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և քամու ուժգնացում` 17-20 […]

Եռաբլուրում ծնողներին ծեծի ենթարկելը քաղաքական հրահանգ էր. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել: Թերթի հետ զրույցում գործի կասեցման մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երբ Քննչական կոմիտեում քրեական […]

Հրապարակվել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը

Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիեվը Սոչիում ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը։ Համատեղ հայտարարությունը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում։  Հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորև․ «Մենք, Ադրբեջանի նախագահ Ալիևը, Հայաստանի վարչապետ Փաշինյանը և ՌԴ նախագահ Պուտինը, հանդիպել ենք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչի քաղաքում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի […]

Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը մեկնարկել է

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը մեկնարկել է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Արման Մուսինյանի արձագանքը Իշխան Սաղաթելյանին

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է այսօր մամուլի ասուլիսում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի արտահայտած մտքերին, որոնք վերաբերել են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մուսինյանը, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Իշխան Սաղաթելյանն այսօր իր ասուլիսում հայտարարել է. «Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում մեկ […]

Եռակողմ բանակցությունների նպատակը 2020 եւ 2021 թվականների բոլոր պայմանավորվածությունների կատարումն է. Պուտին

Եռակողմ բանակցությունների նպատակը 2020 եւ 2021 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարումն է։ Այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում, այժմ մեր խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունն այնպես, ինչպես մենք պետք է անենք։ […]

Պուտին-Փաշինյան բանակցությունները ավարտվել են

Սոչիում ավարտվել  է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյան տետ-ա-տետ հանդիպումը։ Ընդհանուր առմամբ, ներառյալ  ընդլայնված ձևաչափը՝ պատվիրակությունների մասնակցությամբ, երկու ղեկավարները  շփվել են 2 ժամ, փոխանցում է  РИА Новости-ն։ Նշենք, որ սպասվում է ՌԴ նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված