ՔՊ-ում կասկածները չեն փարատվում. «Իրավունք»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է մեղավորներ փնտրել կուսակցության վարչության ընտրության ժամանակ թույլ տված խայտառակության համար, որի վերահաշվարկը ցույց տվեց, որ երկու հոգու «սղացրել են» նորընտիր վարչության կազմում, իսկ իրականում ընտրված երկուսը դուրս մնացել: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ական պատգամավորների ունեցած վերջին փակ հանդիպման ժամանակ: […]