Քաղաքապետարանում հիմա էլ նոր սկանդալ է հասունանում․ «Փաստ»
Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետարանի, ներողություն՝ փոխքաղաքապետարանի վրա, ժողովրդական լեզվով ասած, «անեծք» կա: Նախ՝ ձերբակալվում, կալանավորվում է քաղաքապետի տեղակալներից մեկը, ճիշտ է՝ քաղաքապետարանի գործունեության հետ չկապված գործով: Հետո էլ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի փաստը: Ի դեպ, մեր տեղեկություններով, հրաժարականի հիմնական պատճառը շահերի բախումն է: Ընդ որում՝ ոչ միայն միջանձնային, այլև «աշխատանքային»՝ որոշակի ֆինանսանյութական հետաքրքրությունների շրջանակներում: […]





































