Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ. Սուրեն Պապիկյանը չի արձագանքել հանդիպման պահանջին
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ, այս պահի դրությամբ, ստացվել են զոհված 15 զինծառայողներից 10-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, զոհված մյուս 5 զինծառայողների ծնոնղների հարցաքննությունը կլինի առաջիկայում։ «Փետրվարի 9-ին իմ կողմից դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին ու […]





































