10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անձերին գերագնահատել պետք չէ․ Շ․ Քոչարյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին։ Նա նշեց, որ Ուորլիքի ժամկետը լրացել էր, և այդ իսկ պատճառով նրան փոխել են։ Խոսելով նրանից, թե ինչպես կանդրադառնա ամերիկացի համանախագահի փոփոխությունը հակամարտության կարգավորման վրա, Քոչարյանը խորհուրդ տվեց չգերագնահատել այն անձանց, ում եռանախագահող պետությունները նշանակում […]

Տարօրինակ կլիներ չքննարկել Գ. Ծառուկյանի վերադարձի հարցը. ԲՀԿ-ը նիստ է հրավիրում

Դեկտեմբերի 3-ին կայանալու է ԲՀԿ Քաղաքական Խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին Ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության խոսնակ Վահե Էնֆիաջյանը: «Քննարկման հիմնական հարցերն առնչվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցական կազմակերպչական, ներքաղաքական և օրակարգային հարցերին: Կազմվելու է աշխատանքային այցերի ժամանակացույց և դեկտեմբերի սկզբից կուսակցության ղեկավար մարմինները և քաղաքական խորհրդի ներկայացուցիչներն այցեր են ունենալու […]

«Դաշնակցության» գործին են խփում. Արթուր Ալեքսանյանի ղեկավարությամբ նոր շարժում է ստեղծվում (վիդեո)

«Միավորումը պետք է ունենա ոչ թե տակտիկական մինի ծրագիր` Ազգային ժողով անցումը, այլ դրանից հետո աշխատող ծրագիր: Ինձ համար իսկական ընդդիմությունն արևմտամետ արժեքներին դավանող ընդդիմությունն է: Եթե ընդդիմությունը պայմանավորվի արևմտամետ գաղափարների շուրջ, շատ լավ կլինի, բայց արդյոք ընդդիմությունն ունի արևմտամետության անհրաժեշտ տեսակարար կշիռը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանը` պատասխանելով հարցին, թե […]

«Ձեր այդ քայլը մեր ազգի հավաքական կամքի ցայտուն դրսեւորում էր». Է. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի հայերին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով պարգևատրեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանին, Կարեն Մկրտչյանին, Արֆենիա Տեր-Մինասովային, Հրաչյա Պողոսյանին, Վահագն Բաբայանին և Արմեն Կարապետյանին՝  ՀՀ ԱԺ պատվոգրերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության […]

«Սելթիկ» – «Բարսելոնա». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» Շոտլանդիայում իր ուժերը կչափի «Սելթիկի» հետ, որին առաջին խաղում հաղթել էր 7:0 հաշվով: William Hill բուքմեյքերական գրասենյակը կատալոնական ակումբի հաղթանակը գնահատում է 1.28 գործակցով, իսկ շոտլանդացիներինը՝ 10.00: Ոչ ոքիի գործակիցը 5.50 է: Նոյեմբերի 23-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Աստանան կարող է վերանանվել Նազարբաեւի պատվին

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են վերանվանել հանրապետության մայրաքաղաք Աստանան՝ ի պատիվ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի: Իրենց նախաձեռնության մասին նրանք հայտնել են հանրապետության օրենսդիր մարմնի երկու պալատների համատեղ նիստում, գրում է  “NewTimes.kz“-ը: «Առաջարկում ենք երկրի Սահմանադրության մեջ նշել մեր պետության կառուցման գործում առաջին նախագահի՝ ազգի առաջնորդ Նուրսուլթան Աբիշի Նազարբաեւի բացառիկ ներդրումը: Արտացոլել Ել բասի (ազգի առաջնորդ) […]

Վարչապետի փեսան աշխատանքի մեջ աներոջ հետ չի շփվում. մանրամասնել է

«Ես Կարեն Կարապետյանի հետ փոխնախարարի կարգավիճակով չեմ շփվում, նրա հետ աշխատանքային անմիջական շփում չունեմ, ես աշխատում եմ մեր նախարարի՝ Աշոտ Մանուկյանի հետ»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Փոխնախարարը անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, որ վարչապետի խորհրդականներն ու օգնականներն իր ընկերներն […]

Ախպերներ էինք մենք իրար հետ առաջին 4 տարին. «հուզիչ» բանավեճ (վիդեո)

«Հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար բոլոր տեղերում քննարկում են 1000 դրամների հարցը: Սա իրեն հարգող երկրի համար ամոթ բան է, եթե իշխանություններն այդքան հուզված էին, 100 հազար դոլարանոց մեքենաներն ավելի շատ են Պաշտպանության նախարարությունում, քան թե աշխատող կա…ով փոքր ժամանակ երազել է սամակատ քշել, հիմա 100 հազար դոլարանոց մեքենա է քշում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

«Հանրապետական կուսակցությանը հաջողություններ եմ մաղթում»

Պատգամավոր Վահան Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «ՀՀԿ առաջիկա համագումարը կդառնա այն քաղաքական հարթակը, որի շուրջը կվերաձևավորվի Հայաստանի ողջ քաղաքական դաշտը: Կուսակցության հերթական համագումարում կարծում եմ հաստատապես կամրագրվեն հանրապետության նախագահի ազգային համերաշխության հռչակագրի շարադրանքներն ու կառավարության արմատական-համակարգային բարեփոխումներին ուղղված սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքները: Կուսակցության սպասվելիք կառուցվածքային փոփոխություններից և համագումարի ընդունած որոշումներից մեծապես կախված […]

Թրամփը ցանկանում է բարելավել հարաբերությունները

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը տրամադրված Է բարելավել  հարաբերությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, բայց չի ցանկանում «վերաբեռնում» տերմինն օգտագործել այդ ուղեգծի համար: «Ես չեմ օգտագործի այդ տերմինն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ»,- ասել Է Թրամփը: Նախընտրական արշավի ընթացքում հանրապետականը քանիցս հայտարարել Է, որ ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում իր մրցակցուհու՝ նախկին պետքարտուղար Հիլարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի