ՀԱՀ մի շարք դասախոսներ և աշխատակիցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոս հայտարարություն են տարածել, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը, պատվելու պատերազմի […]



































