Դադարեցրեք անբարոյականությունը։ Մարդկանց գլուխները լվալով՝ ինչքա՞ն եք նույն բանը անելու․ Մարուքյանը՝ իշխանությանը /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
ԶՈՒ ԳՇ պետի այսօրվա հայտարարության մեջ կարևոր մի նրբություն կա։ Նա ասում է, որ դեռ հունիս 12-ին է զգուշացրել քաղաքական ղեկավարությունը, իսկ հետո նաև Անվտանգության Խորհրդին, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չի, այլև Թուրքիան և որ այդ երկու պետությունների «համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել»։ Մարդն ասել է՝ մի բան արեք, բայց […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական […]
Մինչ պատերազմը և, մանավանդ, մինչ այս վերջին խայտառակ հայտարարությունը, բոլորովին այլ իրավիճակ էր մեր երկրում։ Իսկ այսօր այլ իրավիճակ է։ Բոլորս էլ գիտենք, որ առանց այդ էլ մեր ներքաղաքական իրավիճակը համերաշխ չէր։ Սակայն այսօր մենք պարտավոր ենք ամբողջը մի կողմ թողնել և օր առաջ զբաղվել երկրին ադեկվատ քաղաքական գլուխ ձևավորելով։ Այն, ինչ կատարվեց այսօրվա կառավարության […]
Շուշին դժբախտ էր ու դժգույն, իսկ ԱԺ դռան բռնակը երջանիկ էր ու պլպլան… Սա է երկիրը կործանած երիտհայերի իշխանության տրամաբանությունը։ Գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Այն մարդիկ, ովքեր ասում են, թե «մարդիկ ողբերգություն են ապրել, դուք էլ անընդհատ ասում եք, հիշեցնում եք», ապա կամ նրանք խորը մոլորության մեջ են կամ դիտմամբ փորձում են այս ողբերգական իրավիճակը «մարսելու» միջավայր ձևավորել։ Մեր ժողովուրդը պետք է իմանա իրական պատկերը։ Եվ որքան էլ ծանր լինի՝ պետք է տեսնի իր օջախը վառող քաշաթաղցուն, անասուններն […]
Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ շատ են հարցնում, մի տեղ ասեմ, որ առանձին բոլորին չպատասխանեմ, էսօր վերարադարձա, ֆիզիկապես լիովին անվնաս, շնորհակալ եմ անհանգստանալու համար։ Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլևս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երևանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե […]