06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ապրում է տոտալ ճգնաժամ։ Ականը կպայթի առաջին իսկ կայծի դեպքում․ 168 Ժամ

Ամեն օր մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ իշխանությունը ամենատարբեր կոմպրոմատների, շանտաժի միջոցով փորձում է իր թիմակիցներին՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, վերահսկելի պահել, կանխել նրանց հեռացումը։ Այսինքն՝ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը կորցրել է հեղինակությունը անգամ սեփական թիմակիցների շրջանում և ստիպված է դիմել ծայրահեղ մեթոդների։ Իսկ իշխանությունն առանց հեղինակության՝ վերածվում է ընդամենը պարտադրանքի ֆորմալ լծակների […]

Կոռուպցիոն գործարքներ․ Ժողովուրդ

ՀՀ կառավարության անդամների անունները բազմիցս են կապվում կոռուպցիոն դրսեւորումների հետ: Օրինակ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի եւ նրա ամուսնու բիզնես շահերի եւ կապերի մասին հրապարակումներ բազմիցս են եղել։ Մասնավորապես, հայտնի է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, […]

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը նոր աղետ է բերում մեր երկրին եւ մեր հասարակությանը տանում է անհուսության․ Հրապարակ

Լարվածությունը երկրում չի թուլանում։ Անգամ դաժան ցրտերը չեն խանգարում մարդկանց՝ պայքարը փողոցում շարունակելու։ Երկրում կուտակված դժգոհությունը, իհարկե, միայն փողոց ելած մարդկանց քանակով չի որոշվում, եւ առհասարակ՝ փողոցային պայքարը չէ դժգոհության միակ ցուցիչը։ Դժգոհությունը կուտակվում է ամենուրեք, եւ մարդիկ դա չեն թաքցնում։ Խոսում են այդ մասին, բողոքում են։ Նրանց մի մասը, անշուշտ, չի կարողանում հստակ ձեւակերպել […]

Արցախը պատմական հայկական հող է` անկախ նրանից, ով ինչ է խոսում». ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով

«Ադրբեջանը երկրորդ անգամ պաշտոնական մակարդակում բողոքում է իմ կողմից արված արտահայտություններից։ Նրանք պնդում են, թե իմ խոսքերը, որ Ղարաբաղը պատմական հայկական հող է, իբր թե, հակասում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրին։ Բայց ես չեմ պատրաստվում հրաժարվել ճշմարտությունը ասելուց և բարձրաձայնելուց։ Արցախը պատմական հայկական հող է` անկախ նրանից, ով ինչ է խոսում»,-ընդգծել է ՌԴ Պետդումայի […]

168.am-ի գրասենյակի աշխատակիցները՝ ինձ անհայտ պատճառներով հրաժարվել են վերցնել վարչապետի դիվանագիտական ​​անձնագիրը․ Անդրանիկ Հովհաննիսյանը խոստանում է /Տեսանյութ/

Սիրելի՛ հայրենակիցներ,   Հունվարի 25-ին-168 Hours-ին տված հարցազրույցում ես խոստացա, որ մոտակա օրերին՝ չեչենների օժանդակությամբ ադրբեջանցիների մոտից գնված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը կհասցվի Հայաստան, և սեղմ ժամկետներում կփոխանցվի 168.am-ի գրասենյակ, որպեսզի լրագրողները իրավապահների հետ միասին փորձաքննություն անցկացնեն՝ ստուգելով անձնագրի իսկությունը։   Ինչպես և նախկինում, ես հավատարիմ եմ եղել իմ խոսքերին, և կատարել […]

Անթիկնապահ կաթողիկոսը և թիկնապահով եկեղեցին ծաղրողը

Վերջերս ԶԼՄ֊ներում տեղեկություն հրապարակվեց, որ դավաճան Նիկոլի խորհրդական, նախկին ԿԳՄՍ֊ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը թիկնապահով է շրջում… Ակամայից հիշեցի աղանդավորների քարոզով իր ֆեյսբուքյան էջում կիսվող ազգադավ Նիկոլին, ով իշխանության գալուց հետո զրկեց ՀԱԷ կաթողիկոս Գարեգին Բ֊ին թիկնազորից՝ խրախուսելով և բացահայտ հասկացնելով իրեն սատարող դուրսպրծուկներին հարձակվեկու կաթողիկոսի վրա… Սա է կապիտուլյանտ Նիկոլի Հայաստանը, որտեղ «ասողները» թափթփուներն են… […]

Այսօրվա իշխանավորները շնորհավորում են բանակի օրը ճիշտ այնպես, ինչպես անհավատները շնորհավորում են Սուրբ Ծնունդը․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․ «Մենք այլևս չունենք բանակ։ Առավոտից մարդիկ ինքնամոռաց շնորհավորում են բանակի տոնը, խոսում են հայ սպայի պատվի և բանակի մարտունակության մասին։ Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում՝ արդյոք այդ աստիճան ինքնախաբեությունը կարևոր է իրականությունից։ Բանակն ուներ առաքելություն պաշտպանելու հայ ժողովրդին արտաքին թշնամուց։ Այդ առաքելությունը ձախողեց։ Երկրորդ. բանակը կարող […]

Գլխավոր դատախազի տունն ու մերձակայքը հսկող ոստիկանների թիվը գնալով մեծանում է /ֆոտո/

 Քիչ առաջ ուժեր բերվեցին նաև ոստիկանական ԳԱԶԵԼ-ով: Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ այս պահին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առանձնատան մոտ կենտրոնացվել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ. տան դիմաց կայանված է նաև ոստիկաններին տեղափոխած ավտոբուսը:

Ռազմագերիների վերադարձի, փոխանակման հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և ռուսասկան կողմն աջակցություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված