11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանին պետք է վերադարձվեր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն ստանար, իսկ Քելբաջարն ու Լաչինը մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»․ Ալիևը` ԼՂ վերաբերյալ մերժած առաջարկի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ շուրջ լույս նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձել է Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և հնարավորություն է տվել Բաքվին վերադարձնել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները, գրում է minval.az-ը: «Բանակցությունների ժամանակ նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել […]

Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ․ ուղիղ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ և քննարկում Շարժման գործունեության հետ կապված հարցեր:  «Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան […]

Էն «խանումը», որ գնում է զոհված հայ զինվորների տներ, որդեկույս ծնողներին ի՞նչ է ասում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «PR․ արյան հաշվին..   Էն «խանումը», որ գնում է զոհված հայ զինվորների տներ, որդեկույս ծնողներին ի՞նչ է ասում, ասո՞ւմ է ձեր տղերքը զոհվեցին հանուն ոչնչի, ասո՞ւմ է, որ մեղավորը ինքն ու իր ամուսինն են․․․   Ծնկի գալի՞ս է, ամոթից գետինը մտնո՞ւմ է…»:

Նոր երթուղիներ կշահագործենք. Հայկ Մարության

Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ Աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ […]

Ալիևը հայտարարել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիի շրջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նոր երկաթուղային գծի երկարությունը կկազմի 100 կմ: Ալիևը նշել է, թե երկաթուղին մեծ դեր է խաղալու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի ուղղակի երկաթուղային հաղորդակցության գործում:

Ոճիր, որը մի օր անխուսափելիորեն բերում է պատժի. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Բոլորից ավելի ուրախ է ապրում նա, ով բոլորից ավելի լավ է կարողանում ինքն իրեն խաբել»: Ֆեոդոր Դոստոևսկու այս խոքերն այսօրվա մեր հասարակությանն է վերաբերում։   Այսօր Հայաստանում, և նրանից դուրս ապրող այն հայերն, ովքեր հասկանում են Նիկոլի բերած դժբախտությունների ամբողջ ծավալը՝ անձնական […]

Ցավալի է, երբ համադրում ենք, թե ովքեր են անհանգստանում Նժդեհի արձանի գոյությունից․ Սոֆյա Հովսեփյան

Հարգելիներս, ինչպես եւ խոստացել էի, Արցախում այցելեցի Մարտունի քաղաք, որտեղ Նժդեհի փողոցի անկյունում օրեր առաջ տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը, որն էլ անհանգստություն է պատճառել մեր թշնամի պետություններին ՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, ինչպես նաեւ մեր բարեկամ Ռուսաստանին կամ որոշ ներկայացուցիչների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել […]

Վազգեն Մանուկյանը ժամը 17:00-19:00-ը կլինի Ազատության հրապարակում

Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր: «Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք […]

Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին

«Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին՝ մի կողմից դիրքերը մոտեցրել են 4կմ, մյուս կողմից 1: Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ:   Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից […]

Նարկոսկանդալ ոստիկանությունում. Կրկին ասպարեզում է Շիշ բռնողը․ «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել և գրել․ «Նկարի ներքևի հատվածում կարմիր բերետավորների 2-րդ վաշտի հրամանատար Ադամյան Վլադն է, վերջինս հայտնի է Կրիստալ Վլո մականունով: Որպեսզի հասկանալի լինի, թե ում մասին է խոսքը, հավելենք, որ Վլոն Արտակ Թովմասյանի կազմակերպված անհնազանդության ակցիայի ժամանակ քաղաքացու քիթը կոտրող ոստիկանն է: Ուրեմն մի քանի օր առաջ վերջինիս ՔՈԳ վարչության նարկոյի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի