25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարությանն, ինչպես միշտ, արձակուրդ է, ոչինչ որ ողջ քաղաքը ԱՊՊԱ է ձյան պատճառով․ Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Իհարկե, տրամաբանական կլիներ, որ ձնամաքրման իսպառ բացակայության պայմաններում մեղադրեի Մարությանին, բայց դե մարդն, ինչպես միշտ, արձակուրդ է, չէ, հարգել է պետք: Ոչինչ, որ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով քաղաքը ձեռք է բերել ձնամաքրման մեքենաներ ինչպես փողոցների համար, այնպես էլ մայթերի, ոչինչ որ ամբողջ քաղաքը ԱՊՊԱ է մերկասառույցի ու […]

Գեղարքունիքից բերված ցուցարաները շփոթել են օրերն ու այսօր են փակել Սյունիքի ճանապարհը՝ «արգելելով» Վազգեն Մանուկյանի մուտքը մարզ /տեսանյութ/

Mediaport-ի տեղեկություններով, Վազգեն Մանուկյանի այց Սյունիք այսօր նախատեսված չէ: Իսկ ակցիա իրականացնողները կապ չունեն Սյունիքի հետ, բերվել են Գեղարքունիքի մարզից՝ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիային, իբր, հայելային ակցիա իրականացնելու համար: Պարզապես այցի օրն էին շփոթել։ 

Գեւորգը չի ուզում, որ իրեն ու էրատոյին կամ օմեգային նույն շարքում դասեն։ Նա ծառայում է նրանց, կատարում է նրանց քմահաճույքները, բայց ուզում է ածանցվել նրանցից․ Արփինե Հովհաննիսյանը՝ գլխավոր դատախազի տեղակալին

Գլխավոր դատախազ Դ. Ա.-ի տեղակալ Գ.Բաղդասարյանը, ով այս ընթացքում աչքի է ընկել մեծամիտ ու ընդգծված անհարգալից պահվածքով այսօր շատ էր նեղվել ու հունից դուրս եկել այն մտքից, որ իրեն ասացին «Շուշին հանձնող»։   Նախ՝ շատ գովելի է, որ նա չվիճարկեց այն փաստը, որ Շուշին հանձնվել է, այլ ոչ ընկել, որ Շուշին թուրքին տվել են նիկոլը, […]

ԶՈւ ԳՇ պետը ոչ հրապարակային հանդիպումներ է ունենում նախկին նախագահների և ընդիմության առաջնորդների հետ

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․ «Չնայած նրան, որ Օնիկ Գասպարյանը հրաժարվում է հրապարակային հանդիպումներ ունենալ ընդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ,մեզ հասած տեղեկություններով, ոչ հրապարակային, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և շարունակում ունենալ, թե նախկին նախագահների և, թե ընդիմության առաջնորդների հետ: Նա համոզված է, որ Արցախյան պատերազմի պարտության բոլոր պատասխանատուները շուտով խիստ պատժվելու են: Օնիկ Գասպարյանը ակնհայտ […]

«Սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է». փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ /տեսանյութ/

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր նկարիչների միությունում տհաճ իրավիճակում հայտնվեց։ Մինչ ցուցահանդեսի ժամանակ Yerkir.am-ը փորձում էր փոխնախարարից հարցազրույց վերցնել, նրանց մոտեցավ մշակույթի ոլորտից մի կին և ասաց․ «Դավաճանած իշխանության ներկայացուցիչ է այս կինը, Դուք հարցազրո՞ւյց եք վերցնում, ամոթ չե՞ք անում, ամաչե՛ք։ Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է։ Ձեր […]

Պաշտպանության նորանշանակ փոխնախարարը ՌԴ-ում ՀՀ դեսպան եղած ժամանակ ՌԴ իրավապահների կողմից բռնվել է՝ վերարկուի բարձիկների մեջ մաքսանենգ ադամանդ տեղափոխելիս

Քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը ցնցող փաստեր է հրապարակել Պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանի մասին: «Ռուսաստանում դեսպան Սահակյանը ՌԴ իրավապահների կողմից բռնվել է մաքսանենգ ապրանք տեղափոխելիս, խոսվում էր վերարկուի բարձիկների մեջ ադամանդ տեղափոխելու մասին։ ՀՀ֊ն չխայտառակելու համար իշխանությունները բավարարվեցին նրա պաշտոնանկությամբ ու ուղղակի վռնդեցին դիվանագիտական համակարգից»:

«Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր». Յուրի Խաչատուրովին վրդովվեցնում է, որ պատերազմի մեղավորներն ուզում են իրենց բանտ նստեցնել

Նա նշեց, թե մարդիկ, որոնք նպաստում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ հողերի կորստի համար, զոհերի, անհետ կորածների համար, կամա թե ակամա, նպաստել են այդ ամեն ինչին։ «Սա իմ համոզմունքն է ու այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ՝ այս դատական նիստին», – ասաց Քոչարյանը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ իր […]

Շուշին հանձնողներից մեկը դու ես․ վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և դատախազի միջև /տեսանյութ/

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին վիճաբանություն ծագեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև։   «Շուշին հանձնողներից մեկը դու ես»,- պաշտպանական կողմից ասացին դատախազին, ինչից հոտե հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։ Մանրամասն՝ տեսանյութում։

Յուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուորվի փաստաբան Միհրան Պողոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա»։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ թույլ չի տալիս Պողոսյանը շարունակի խոսքը։ Դատարանը սանկցիա կիրառեց Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ. միջնորդությունը ներկայացրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի