Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:





































