07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են

Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը  ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. դուռը ներսից կողպել են, պահանջում են հրաժարական տա. այս մասին գրում է Mediaport-ը:    

Ուշադրություն. Իմ քայլի, ՔՊ-ի մի խումբ առանցքային դեմքեր այսօր հրաժարվեցին կանգնել Նիկոլի կողքին. Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը գրել է․ Ուշադրություն եմ հրավիրում մի անչափ կարեւոր փաստի վրա։ Իմ քայլի, ՔՊ-ի մի խում առանցքային դեմքեր այսօր հրաժարվեցին կանգնել նիկոլի կողքին։ Բանակ-ժողովուրդ նժարը ժամ առ ժամ ծանրանում է։ Իզգոյը մնում է մենակ։ Դեռ առանց անուններ տալու ողջունենք իշխանության միջի այն գործիչներին, որոնք սթափ են գնահատում իրավիճակը։ Արձանագրում ենք՝ մենք ձեզ հետ թշնամանք […]

Արցախի մի շարք կուսակցություններ ողջունում են ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը: Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից […]

Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է․ Մովսես Հակոբյան

Ճանաչելով այդ բոլոր գեներալներին և սպաներին՝ ասեմ, որ նրանք պատահական մարդիկ չեն։ Զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմն է։ Այս համերաշխությունը ձևավորվել է այս իշխանության 2․5 տարվա ընթացքում վարած քաղաքականության արդյունքում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր […]

Բաղրամյան պողոտան՝ այս պահին

Փաշինյանի հրաժարականի ՀՀ Զինված ուժերի պահանջին միացած քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Այստեղ վրաններ են տեղադրվել, ընդդիմությունը նստացույց է հայտարարել այն բանից հետո, երբ ԱԺ-ի կողմից ռազմական դրությունը չեղարկելու  ընդդիմության առաջարկի քննարկումը ԱԺ-ում չկայացավ։ Ազգային Ժողովը պետք է նիստ հրավիրեր, ինչը տեղի չունեցավ։ 

Ծնունդդ շնորհավոր Հայկ, հուշիր խնդրում եմ, որտե՞ղ ման գամ քեզ աշխարհում…

Լուսանկարում Հայկն ա, ում մասին իր միակ հարազատը՝ մայրը, արդեն 4-րդ ամիսն ա տեղեկություն չունի, ու Nairaն մեկն ա էն մայրերից, ով չգիտի ոնցա փոխվում օրն ու ժամը ու, որ ամենացավալին ա՝ խի ա փոխվում…   էսօր Հայկի ծնունդնա, 20 ամյակը, ու չգիտեմ Հայկը որտեղա նշում էսօր իրա օրը, նշում ա, թե չէ, բայց մի […]

ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. Հայաստանի կառավարության կայք կեղծի՞ք է տարածում

Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի իբր «օրինական իշխանությանը» աջակցելու մասին: «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-նշված է ՌԴ նախագահի կայքում: Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը: Իսկ այն, որ […]

Թուրքիայի նախագահականի խոսնակն աջակցություն է հայտնել Փաշինյանին

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալըն Twitter-ի իր էջում աջակցություն է հայտնել Փաշինյանին: «Մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և ստեղծել քաոս: Մենք կոչ ենք անում շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանում»,-նշված է հաղորդագրությունում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի