31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ գերիների հարցին արագ լուծում տալու համար. դեսպան

Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, և որոշակի հաջողություններ են արձանագրվում: […]

Կապիտուլյանտը պետք է հեռանա. Արտակ Զաքարյան

«Երկիր մեդիա» ՀԸ տաղավարում զրուցել ենք Հայաստանի պաշտպանական և անվտանգային համակարգերի անհապաղ անելիքների, տարածաժրջանում ահագնացող նոր սպառնալիքի, Հայաստանի հարավում նոր պատերազմի հավանականության, Բանակի անելիքների, ինչպես նաև իշխանությունների կողմից շարունակվող հանցավոր գործողությունների մասին:   Կապիտուլյանտը պետք է հեռանա:   «Երկիր մեդիա» ՀԸ 

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը 40-50 տոկոս է․ թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում 25 տոկոսով. Արմեն Պողոսյան

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն արժանահավատ չի համարում Վիճակագրական կոմիտեի կողմից 6-6.5 տոկոս գնաճի մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց մոտավոր ուսումնասիրություններով՝ 20 տոկոսից ոչ պակաս է գնաճը:   «Սակայն խնդիրն այն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, այդ թվում՝ հաց, շաքարավազ, բուսական յուղ, ձու, գնաճը 40-50 տոկոս է: Թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում՝ 25 տոկոսով: […]

Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատում է

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Նախագահները հանդիպել են

Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Այս մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:  

Նիկոլ Փաշինյանի այցից առաջ վարժեցրած շներով «սանրում են» տարածքը. 168.am

168.am-ը գրում է. Այս րոպեներին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Իսկ թե ինչ իրավիճակ է տեղում յուրաքանչյուր գերատեսչությունում մինչև նրա այցը, կարող եք տեսնել ստորև բերված լուսանկարներում: Փաստորեն հատուկ վարժեցված շներով տարածքը տառացիորեն սանրում են և նոր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողանում է համարձակվել գնալ ինչ-որ տեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի