Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին պետական դավաճանության փաստեր ներկայացնող դաշնակցական երիտասարդներին
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, լարված իրավիճակ է: Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիա իրականացնող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին: Վերջիններս հավաքվել են՝ ներկայացնելու պետական դավաճանության մասին փաստեր:





































