24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու ցավոք, ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար»․ «Պատիվ ունեմ»

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հունիսի 20-ի խայտառակ ընտրություններից անցել է մեկ ամիս: Աղաղակող ապօրինությունները այդ զավեշտի չարյաց փոքրագույնն էին: Առավել մեծ չարիք էր դրանց արդյունքում կապիտուլյանտի “հաղթանակի” ազդարարումը, ինչը մահացու հարված է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը և արժանապատվությանը: Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, Երասխի շրջակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ վերջին օրերին դրսևորվող […]

«Մակակո Տիաո շիմպանզեի և Նիկոլ Փաշինյանի առեղծվածը»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մակակո Տիաո շիմպանզեի և Նիկոլ Փաշինյանի առեղծվածը․․․ ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկման նիստի 5-րդ օրը (հուլիսի 13-ին), պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին, «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, Բարձր դատարանին ներկայացրեց մի ուշագրավ պատմություն՝ 1988 թվականի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընտրողների […]

ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով Երասխում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը: Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին […]

Ադրբեջանը ձգտում է պարտադրել Հայաստանին փաստաթղթեր դեռևս հաղթածի և ուժեղի դիրքերից. Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․ «Պարզապես Ադրբեջանն անում է այն, ինչը Հայաստանը չարեց սեփական հաղթանակից՝ 1994թ.-ից հետո. կապիտալիզացնում է իր հաղթանակը։ Չհասնելով Հայաստանում տևական ներքաղաքական ճգնաժամի, անգամ քաղաքացիական պատերազմի սցենարի առարկայացմանը՝ արդեն հետընտրական շրջանում Ադրբեջանի իշխանություններն ձգտելու են համակողմանի՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական առավելագույն ճնշումների շանտաժի միջոցով հնարավորինս արագ հասնել իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։ Դրանցից կարևորագույնն են՝ […]

Սարսափելի էր. կրակոցները կարմիր լույս էին արձակում. Երասխի բնակիչ

NEWS.am-ը գրում է․ «Գիշերը շատ ահավոր էր, քնած էինք, զանգեցին բարեկամները, ասեցին՝ երեխեքին քնից հանեք, հեսա գալիս ենք ձեզ տանենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երասխ գյուղի բնակիչներից Սվետլանա Գրիգորյանը: Ահավոր կրակոցներ էին, մեկ-մեկ շտապօգնության մեքենայի ձայն էր լսվում: Հարեւաններով հավաքվել ենք, գիշերվա սարսափներն ենք իրար պատմում: Անընդհատ զանգում էին հարազատները, հարցնում՝ ոնց է վիճակը, […]

Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու […]

«Հիշե՛ք, ով լուծեց դավաճանի խնդիրը, նա հայոց պատմության մեջ կմնա որպես պետության ու պետականության փրկիչ․․․ խնդիրը Երևանում է նստած»

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդիրը Երասխում չէ, խնդիրը Երևանում է։ Ու քանի դեռ Երևանի խնդիրը չենք լուծել, Երասխում խնդիր չենք կարողանալու լուծել։ Չենք կարողանալու լուծել խնդիրը Տավուշում, Գեղարքունիքում․․․ Ու հիշե՛ք, ով լուծեց դավաճանի խնդիրը, նա հայոց պատմության մեջ կմնա որպես պետության ու պետականության փրկիչ։ Հ․Գ․ Հենց սա այլևս չեղավ, ամեն բան կփոխվի գլխիվայր՝ […]

Գիշերը Գեղարքունիքում լարված է եղել․ կրակոցներ են հնչել․ «Հրապարակ»

Ողջ գիշեր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիները հրաձգային զենքներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մենք կապվեցինք Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, ով հաստատեց լուրը՝ նշելով, որ կրակոցներ եղել են, բայց, բարեբախտաբար, վիրավորներ չկան։  Մեր հարցին, թե ինչ զինատեսակներից են եղել կրակոցները, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ հրաձգային զենքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի