Հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով. ՀՀ ՄԻՊ
Նախօրեին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով եւ որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ապացույցների թվում է Ադրբեջանի […]





































