17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Անգղերի մասին խոսելու ժամանակն էլ կգա, բայց այդ գիշատչին վերացնելուց հետո միայն». Աննա Մկրտչյան

«Ալեն Սիմոնյանը հանցագործների՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին լավ կիմանա, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանին վաղուց է ճանաչում, և այն ձևական քաղաքական իրականությունը, որ ինքը փորձում էր իր կատարած հանցանքներով սվաղել, երևի Ալեն Սիմոնյանը դա նկատի ունի: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալներին և այս իշխանությունների՝ աթոռները կորցնելու վախին, դա ակնհայտ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա […]

Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր. Տիգրան Աբրահամյան

Անկախ գործընթացի մանրամասներից, իշխանության համար ձեռնտու է բանակի, զինվորականի՝ այսպիսի գործերի շրջանակներում շրջանառելը, որովհետև իր արդարանալու նախապես ընտրված ճանապարհը մեղավորությունը զինված ուժերի, մոբռեսուրսի, կամավորականների վրա բարդելն է, մոտավորապես «ի՞նչ աներ խեղճ նիկոլը» սկզբունքով։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ բացահայտմանը, ըստ որի ՀՀ […]

Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի ու դեսպանների հետ․ «Հրապարակ»

«ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում […]

Արցախում նախագահի ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի թեկնածուն Լյովա Մնացականյանն է․ «Հրապարակ»

«Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եւ քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին նախագահները եւ գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում: Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին […]

«Գոլդեն Փելիս»-ը գնել են «փակովի» տարբերակով. ինչպես է համոզել գնորդը. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է, Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նոր սեփականատեր ունի: Այն 5 մլրդ դրամով ձեռք է բերել ծնունդով եղվարդցի Նարեկ Նալբանդյանը՝ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը հյուրանոցային բիզնեսում փորձ չունի, հիմնականում ալյուրի ու ձվի, քարի արտադրությամբ է զբաղվում: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ երկար ժամանակ […]

Արտագաղթի տեմպերն աճում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնական տվյալներով՝ անցած տարի երկրից գնացել ու չի վերադարձել 73 հազար 571 քաղաքացի։ Գնացել է ընդհանուր առմամբ 762 հազար 792, վերադարձել է 689 հազար 221 քաղաքացի։ Նկատենք՝ խոսքը բացառապես ՀՀ քաղաքացիների մասին է։ Ընդ որում, անցած տարվա միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22 հազար հայաստանցի։ Սա վերջին 4 […]

Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է   «Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» հռչակած և Հայաստանը «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։   Բրիտանական economist intelligence unit-ը հրապարակել է 2021թ-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ «Հայաստանը» պահպանել է իր «պատվավոր» […]

«Հյուրասենյակում երեխայիս հետո քնած էի, կրակոցից արթնացա». Կարմիր Շուկայի բնակիչը մանրամասներ է պատմում. news.am

Արցախի Կարմիր Շուկա համայնքում այսօր՝ փետրվարի 11-ի լուսադեմին հնչած կրակահերթերն ամենաուժգինն էին վերջին շրջանում: Թեպետ ադրբեջանցիները վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար թիրախավորում են բնակավայրը եւ տեղացիները ինչ–որ չափով սովորել են ապրել կրակահերթերի տակ, այսօրվա միջադեպը մեծացրել է նրանց անհանգստությունը. այս անգամ կրակոցներն ավելի պարզ են լսվել եւ ավելի թիրախային են եղել։ «Մարտի կեսերից այստեղ ամեն […]

Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել. Ալիև

Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը АзерТАдж-ին տված հարցազրույցում: «Միջանցքն իր դերը կունենա Թուրքիա եւ արտաքին շուկաներ, դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու գործում», – հայտարարել Է Ադրբեջանի նախագահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված