18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանխեք վերահաս հումանիտար աղետն ու էթնիկ զտումն Արցախում. ՀՀ-ի եւ Արցախի ՀԿ-ները կոչով դիմել են միջազգային կառույցներին

Հայաստանի եւ Արցախի շուջ երկու տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ եւ կոչով դիմել են միջազգային կառույցներին՝ կապված Արցախում վերահաս հումանիտար աղետի հետ: Հայտարարությունում ասվում է. «44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև: […]

Հստակ պատախանի փոխարեն՝ հերթական «լոլոները»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․    «Հստակ պատախանի փոխարեն՝  հերթական «լոլոները»…   Հայաստանի իշխանությունը, պատասխանելով Ադրբեջանի վերջնագրին,«եւ նալին է խփել,եւ մեխին»։ Պատասխանում հստակ նշված չէ,որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի։ Չկա «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ձեւակերպումը։ Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ չի ասվում,որ դրանք […]

«Իյա՜, իրո՞ք, մոռացե՞լ եք ժողովուրդ». Անի Խաչատրյանը՝ իշխանական խմբակցությանը

Այնպես ներկայացրեցիք 2021 թվականի կատարողականը, որ ուզում եմ կրկնել հայտնի խոսքը՝ «յա, իրո՞ք». մոռացե՞լ եք, որ 2 ամիս առաջ այս դահլիճում քվեարկեցինք այս կատարողականը եւ այս զարգացման ծրագիրը կտարած քաղաքապետին անվստահություն հայտնելու օգտին: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Հիմա այս դահլիճում մենք ոգեւորված քննարկում եւ քվեարկելու […]

Առաջիկա ժամանակներում հենց հերթական «լոզանյան հանգրվանի» ենք հասնելու՝ վերջնական հայաթափելով Արցախն ու թաղելով հայկական պետականության վերականգնման հնարավորությունը․ Գեղամյան

ՀՀ դե ֆակտո ԱԳՆ Ա. Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում «հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»: 1923 թ. հուլիսին Լոզանի պայմանագրով վերջնականապես ճանաչվեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ձևավորված նոր պետությունը, […]

ՀՀ կառավարությունը պարտավոր է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի՝ իր ստանձնած հանձնառությունն իրացնել․ ՀՅԴ ՀԳՄ

ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Արցախում անվտանգային ու հումանիտար խնդիրների մասին՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է իրացնի իր ստանձնած հանձնառությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավորի։ Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները ստեղծել են անվտանգության և հումանիտար իրավիճակի նոր սպառնալիքներ։ Ադրբեջանի օկուպացիոն զորքերը դիտավորությամբ վնասել են Հայաստանից Արցախի Հանրապետություն մտնող գազատարը, խոչընդոտում են […]

Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ. Վահե Հովհաննիսյան

Այն պահին, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, […]

Այսօր ավագանին նիստ կանի, կհիշեն Հայկ Մարությանին. «Ժողովուրդ»

Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստն է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ հարցերի թվում ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւան քաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Մինչ այն կքննարկվի ավագանու նիստում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ ուսումնասիրել է թեման: Մենք տեղեկացանք, որ Երեւան քաղաքի […]

Հակառակորդի ծրագիրը շատ պարզ է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ այդ բարձունքին. «Հրապարակ»

«Արցախում վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ թե սովորական լարում է՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, այլ՝ հատուկ օպերացիա: Արցախից մեզ հայտնում են, որ հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել եւ հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ եւ Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին։ Խոսքը Քարագլուխ բարձունքի մասին է, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության […]

Այն ամենն, ինչ անձամբ տեսա ու լսեցի Արցախում խիստ մտահոգիչ էր. Արթուր Վանեցյան

Արցախն ու արցախահայությունն այսօր մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի կարիքն ունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որ նոր է վերադարձել Արցախից: Նա, մասնավորապես, նշել է. «Ավարտվեց աշխատանքային այցս Արցախ։ Դժվար է առանց էմոցիաների ամփոփել այն։ Վիրավոր Արցախն այսօր լրջագույն փորձությունների մեջ է․ անվտանգային խնդիրներին, ամենօրյա ռեժիմով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված