17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկել է գործելու ժամանակը․ Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր․ Իշխան Սաղաթելյան

Հայաստան» դաշինքն այսօր ընդդեմ իշխանության գործողությունների վերաբերյալ տեղեկությունները է հայտնել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե ինչ գործողություններ է անելու այսօր ընդդիմությունը․«Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։  Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն […]

Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ուղերձով. «1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին,ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան […]

Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․   Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը։   Ապրիլ 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին։ Ուղերձում ասվում է՝ հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը:   […]

Ջահերով երթը, դարձավ հայի արժանապատվության երթ. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կասեցնել Հայաստանի թրքացումը……Ջահերով երթը, դարձավ հայի արժանապատվության երթ ….1.5միլիոն նահատակների հիշատակը, հայի արժանապատվությունը պահանջում են մաքրել երկիրը թուրքի կոշիկը լպստողներից եւ վերականգնել Արցախի եւ մայր Հայաստանի անվտանգությունը…Սա է այսօր հանրության պատվերը…»:           6464  

Մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ, որում, մասնավորապես, նշված է. «Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ […]

Բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին. Սերժ Սարգսյան

Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․   «Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և […]

Այսօր Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցն է

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։   Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, […]

Հանրության փողերով գոյությունը պահող հանրային Հ\Ը-ն ինչու՞ չի խոսում բազմահազարանոց երթի մասին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Թրքա-սորոսական կայքերը` հասկացանք: Իսկ հանրության փողերով գոյությունը պահող հանրային Հ\Ը-ն ինչու՞ չի խոսում բազմահազարանոց երթի մասին: Թեկուզ քննադատաբար: Վախը…»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի