Բախում սկսվեց խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարների և կարմիր բերետավորների միջև
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան։ Ընդդիմությունը, որն արդեն մի քանի շաբաթ է՝ փողոցում է, ըստ ամենայնի, չի մասնակցի քառօրյային։ Թեեւ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ ամբիոնն օգտագործեն պայքարի կոչեր հնչեցնելու համար։ Երեկ մեր աղբյուրն ասաց, որ այս փուլում դժվար թե նման բան անեն։ Իսկ խորհրդարանի օրակարգը բավականին հագեցած է` […]
«Իշխանությունն օրեր առաջ հայտարարեց Տիգրան Ավինյանին Երեւանի քաղաքապետ առաջադրելու մտադրության մասին եւ նրա առաջ կանաչ լույս վառեց` գնա եւ սկսիր քարոզարշավդ: Նա էլ ինտենսիվորեն մտել է քարոզարշավի մեջ` համախոհներ գտնելու եւ 1 տարի անց ընտրություններում հաղթելու համար: Անընդհատ հանդիպումներ է ունենում, տարբեր անձանց է տեղավորում «ձայն բերող» պաշտոնների եւ ամենակարեւորը` ՔՊ-ականներից իր թիմն է ձեւավորում: […]
«Երեկ ողջ օրը ոստիկանություն էին բերման ենթարկում մարդկանց։ Ակնհայտ է, որ նրանք հրահանգ են ստացել՝ ամեն գնով բացել փողոցները։ Ոստիկանության բիրտ ուժի կիրառման հետեւանքով կողոսկրերի, գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ԱԺ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ Անհնազանդության խաղաղ ակցիաներին մասնակցելիս Մանուկյանին Խանջյան փողոցում փռել են ասֆալտին ու ձեռքերով, ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին։ Մանուկյանին […]
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ հանրային քննարկում է սկսվել, որի հիմնական բախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը: Րոպեներ առաջ, անսպասելիորեն, բաց երկնքի տակ ընթացող քննարկմանը միացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի պարապած սրիկա հանած՝ ոստիկանները հայ տղերք են։ Մեր նման այս հող ու ջրի տղերք են։ Մեր նման այս երկրի ղադրն իմացող տղերք են։ Ի տարբերություն դիմակավոր նինձյաների՝ ուսադիրների արժեքը գնահատող տղերք են։ Այսօրվա բախումների երկու կողմն էլ եղբայրներ էին, որոնց տանը կռիվ է գցել մի անհայրենիք […]
























