11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ փոխվեց երեք տարում. Փաշինյանի հակասական հայտարարությունները. «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել հայտարարություններ, որոնցով հակասում է իր՝ նախկինում արված մտքերին: Մասնավորապես, նրա հայտարարությունները շատ տարբեր են լինում հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Այժմ փաստերով. ինչպես հիշում եք, Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ։ Այստեղ Փաշինյանը բավականին հստակ նշել էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջները […]

Ինչո՞ւ է Փաշինյանը «Արմենիա»-ի օդանավով մեկնել Մոսկվա. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել ոչ թե կառավարական ինքնաթիռով՝ «թիվ մեկ բորտով», այլ՝ «Արմենիա» ավիաընկերության օդանավով։ Կառավարության լրատվականից հայտնեցին, որ «թիվ մեկ բորտը» տեխսպասարկման է կանգնել, ուստի վարձակալել են «Արմենիա»-ի օդանավը։ Թե որքան գումար են հատկացրել բյուջեից օդանավի վարձակալության համար, կառավարությունից դժվարացան ասել։ Հարցին՝ «թիվ 1 բորտը» տեխսպասարկմա՞ն է կանգնել, թե՞ տեխնիկական […]

«Այս իրավիճակում միայն մի բան կարող է մեզ փրկել». Կարինե Աճեմյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում հրապարակված 30 կետանոց հայտարարությունը 30 տարիների ոլորտային աշխատանքներն ու համագործակցությունն էին:   «Այն հարաբերությունները, որոնք Ռուսաստանի հետ ձևավորվել էին, դրանից համարյա բան չի մնացել, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխանական պատգամավորները, լրատվամիջոցները հակառուսական գծի մեջ են: Այս պայմաններում սպասել, որ նա (նկատի ունի Նիկոլ […]

Ընդդիմության նախաձեռնած լսումները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին չեղարկվել են

«Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ չեղարկվել է: «Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում նախատեսվող խորհրդարանական լսումները տեխնիկական խնդիրների պատճառով չեն կայանալու: Լսումները նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը», – ասվում է ԱԺ հայտարարության մեջ:

ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ ՌԴ նախագահի հետ վերջնական համաձայնության ենք եկել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա, հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն», – նշել է Վյաչեսլավ Վոլոդինը` ընդգծելով, որ […]

«Եթե Մոսկվայում է այս մարդն օրը ցերեկով ստում, պատկերացնո՞ւմ եք՝ Երևան վերադառնալուց հետո ինչ «հեքիաթներ» է պատմելու»․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտը ՌԴ Պետական Դումայում ասում է՝ Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ։ Կարդացեք երեկվա Պուտին-Փաշինյան հայտարարությունը. Արցախի կարգավիճակի մասին՝ ոչ մի խոսք։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ ոչ մի բառ։ Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին՝ էլի ոչ մի խոսք։ Եթե […]

Մենք ունենք մե՜ծ խնդիր: Այդ խնդրի անունը «նիկոլ» է. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ կպիտակավորեն մեր ընդհանուր պայքարը, որն ըստ էության սկսել է Արթուր Վանեցյանը նստացույց անելով` իմ աչքերում կդառնան Նիկոլ Փաշինյանի հայրենադավ ու պարտվողական ջրաղացին ջուր լցնողներ, դրա հրահանգները կատարողներ ու աջակիցներ:  Մենք ունենք մե՜ծ խնդիր: Այդ խնդրի անունը «նիկոլ» է, ուստի խնդիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի