Հանուն հայրենիքի համաժողովրդական պայքարի 10-րդ օրը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ
Այս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը, Facebook-ում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով, երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը […]
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ ««Բանակցությունները չեն վարում թույլի դիրքերից։ Հաջող են լինում միայն ուժեղի դիրքերից բանակցությունները։ Մեզ պետք է դեպի ուժ և դրա ցուցադրություն գնալու կամք»։ Երեք օր առաջ Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերն է ասել այս միտքը՝ անդրադառնալով Եվրոպայում ստեղծված իրավիճակին։ Բացարձակ ճշմարտություն է սա՝ անկախ երկրից ու ժամանակից, սակայն այսօր […]
Հանրապետական կուսակցության ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։ «Շտապում ենք Երևան՝ միանալու մեր ընկերների երթին», – գրել է պատգամավորը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի […]
































