16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոհված զինծառայողների ծնողները նստացույց են սկսում ՔԿ զինվորական վարչության մոտ

Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի զինվորական վարչության մոտ են:  Ծնողների մի խումբ հանդիպման էր քննիչի մոտ, սակայն հանդիպման կեսից վրդովվել են ու դուրս եկել։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե քննիչ Արսեն Մովսիսյանին ծնողները խնդրել են դուրս գալ ու դրսում սպասող ծնողներին մանրամասներ ներկայացնել քննվող քրեական գործից, սակայն քննիչն ասել է, թե ինքը […]

«Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ»․ Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը: Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակներում փակվել են ավելի քան 50 փողոցներ:   Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 400 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական […]

Ոստիկաններն առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին. Գեղամ Մանուկյան

Կարմիր ու սև բերետավորները հերթական անգամ «բռնաբարեցին» ՀՀ օրենքները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ «Առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, հակառակ նրան, որ զգուշացնում էի՝ իրավունք չունեն։ Պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ հիմնավորում չտալով դրա համար», – ասաց Գեղամ Մանուկյանը։  

«Ապրեն բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ Հայաստանը պարտավոր է հրաժարվել Նիկոլից ու իր խունտայից»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցան Արցախի ու Հայաստանի շարունակական կործանման դեմ սկսված խաղաղ անհնազանդության հերթական ակցիաները: Ակցիայի երթն ընթացել է բացառապես հետիոտների համար նախատեսված մայթերով՝ բացառությամբ մի հատվածի:   Ընթացքում, ակցիայի մասնակիցների կողմից, որպես իշխանությունների ազգակործան քաղաքականության դեմ բողոքի նշան, ոջամիտ ժամկետով փակվել են փողոցների երթևեկելի հատվածները, […]

Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը գրում է. «Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:   Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան – Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի