15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է ապահովել ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ կան, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային մատակարարման վրա», – ասաց Փաշինյանը։ […]

«Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը. մի՞թե մենք իրավունք ունենք այսքան կույր ու անհաղորդ լինել». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացիներ, իսկ 11 քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել: Ի՞նչ է սա նշանակում:   Սա ահազանգ է: Այդ մարդիկ ապրում են մեր կողքին, մեր հասարակության մի մասնիկն են և գնացել են […]

Ռուստամ Բաքոյանի՝ քաղաքացիական կնոջը ծեծելու գործը հասել է ԱԱԾ․ «Ժողովուրդ»

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ կողմից՝ իրեն ծեծի ենթարկելու հայտարարությունը հասավ ԱԱԾ: Մասնավորապես, պատգամավոր Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակիր, մեր դեմ խաղ չկա»: Ըստ կնոջ՝ Բաքոյանը ծեծել է իրեն, գումար պահանջել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել […]

Գեներալ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել . «Հրպարակ»

«Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, օրերս նրան կրկին արտերկիր են տարել, այս անգամ՝ Բելառուս։ Սարոյանն այլեւս չի կարողանում քայլել եւ տեղափոխվում է բացառապես սայլակով։ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»:

Ժամը 19:00-ին շտապ հավաք կլինի Ֆրանսիայի հրապարակում

Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից) Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր: Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք: Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները […]

ՀՀ-ում առկա է մեկ մարդու բռնապետություն. ելքը իշխանությունների անհապաղ հեռացումն է. «Հայաստան» դաշինքի արձագանքը՝ Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը

«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը։ «Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, […]

Գագիկ Ջհանգիրյանը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում․ ԲԴԽ

Բարձրագույն դատախան խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։   Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի