Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ: «Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց […]