14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր մանրամասներ Աջափնյակում կատարված սպանության գործից

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա Սամվել Արշակյանի սպանության մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության […]

Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի Հայաստանի ներկայացուցիչը

«Դեպի եվրատեսիլ» նախագծում հաղթող ճանաչվեց երգչուհի Արծվիկը, հետեւաբար՝ հենց նա կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2017» երգչի մրցույթում։ Արծվիկը հաղթող ճանաչվեց մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միասնական արդյունքներով։ Նշենք, որ «Եվրատեսիլ-2017»-ը կկայանա Կիեւում, իսկ մինչ այդ մրցույթին մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգահանների մրցույթ: Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, կարող է լինել […]

Ձայն չեն հավաքո՞ւմ

Վերջերս Henaran.am-ի թղթակիցն ականատես էր եղել, թե ինչ խառնաշփոթ է տիրում Վանաձորում: Քաղաքացիները պնդում էին, որ «Հայկական վերածննդից» ասել են, որ եթե հիմա ցուցակագրվեն ու ընտրություններին իրենց ձայն տան, ապա իրենց ավանդները կվերադարձվեն: Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը` ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, թե «Օրինաց երկիրն» այն ժամանակ էլ ավանդների վերադարձման համար երկար պայքարել […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Մահացել է հանրահայտ երգիչ Ջորջ Մայքլը /վիդեո/

Մահացել է բրիտանացի հանրահայտ Ջորջ Մայքլը։ Երգչի մահվան պատճառն ու հանգամանքները չեն նշվում։ Հայտնի է, որ Մայքլը մահացել է իր տանը, ոստիկանությունն էլ նշել է, որ «նրա մահվան մեջ տարօրինակ հանգամանքներ չկան»։ Երգչի ընտանիքը խնդրել է հարգել իրենց անձնական կյանքն այս դժվար պահին ու ավելորդ հարցեր չտալ։ Ջորջ Մայքլը 54 տարեկան էր։

Ռուսական Առաջին ալիքի լրագրողները կործանված ինքնաթիռում էին /վիդեո/

Լրագրող Դմիտրի Ռունկով, օպերատոր Վադիմ Դոնիսով, հնչյունային օպերատոր Ալեքսանդր Սոյդով․․․ Ռուսական Առաջին ալիքի նկարահանող խումբը, ովքեր պաշտպանության նախարարության ինքնաթիռով Սիրիա էին թռչում։ Ինքնաթիռը, ցավոք, Սեւ ծովն ընկավ․․․ Մանրամասները՝ տեսանյութում

Կարեն Կարապետյանը ցավակցել է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։ «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Խորը ցավով տեղեկացանք Սև ծովի վրա «Տու-154» ինքնաթիռի կործանման մասին, որը տասնյակ մարդկանց կյանքեր խլեց: ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում եմ կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին»:

Երեւանում կինն ինքնասպան է եղել՝ ցած նետվելով պատուհանից

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թղամասի թիվ 31 շենքի մոտ հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը ընկել է նույն շենքի բակում […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: «Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական […]

ՌԴ ՊՆ ինքնաթիռն ընկել է Սեւ ծովը․ զոհերի թվում են նաեւ լրագրողներ, երաժիշտներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռում 92 հոգի է եղել, որոնց թվում՝ անձնակազմի 8 անդամները, ինչպես նաեւ Ալեքսանդրովի անվան անսամբլի ողջ անձնակազմը՝ երաժիշտներ, Առաջին ալիքի, Զվեզդա եւ NTV հեռուստաընկերությունների լրագրողները եւ այլոք։ Ինքնաթիռը թռել է Սոչիից ու կարճ ժամանակ անց՝ 20 րոպեից ռադարներից անհետացել է։ Հայտնի է, որ պաշտպանության նախարարության ինքնաթիռը Լաթաքիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի