ԱԺ նախագահն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա հույս է հայտնել, որ Ճապոնիայի դեսպանության գործունեությունը Հայաստանում իր հերթին կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահը, անդրադառնալով խորհրդարանական կապերի […]





































