03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում Ծառուկյանի վերադարձի համար»

Օգտատեր Արման Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի հող նախապատրաստի Ծառուկյանի վերադարձի համար։ Հատկապես վերջին օրերին իրար հետևից լույս են տեսնում տարբեր հոդվածներ ու հրապարակումներ, որոնք տեղեկատվական արտահոսքերի կամ էլ վերլուծությունների տեսքով պարբերաբար ակնարկում են, որ Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն ու անելու է դա ԲՀԿ պլատֆորմի վրա։ […]

ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին վերագրվող հայտարարությունների առնչությամբ

Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հանդես եկավ ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը: Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր պատասխան հայտարարության մեջ ուշադրություն հրավիրեց ԺՀՄԻԳ տնօրեն Լինկի Բաքու կատարած այցի և նրան վերագրվող հայտարարությունների ու գնահատականների մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա: Նա […]

Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ […]

Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կկազմի 23 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը սկսել է բանակցությունները Արքայական ակումբի ղեկավարության հետ՝ ֆուտբոլիստի նոր պայմանագրի հետ կապված: Նախատեսվում է, որ Ռոնալդուի նոր պայմանագիրը կգործի մինչեւ 2021 թվականը, տարեկան աշխատավարձը կկազմի 23 միլիոն եվրո:  2021-ին Ռոնալդուն կլինի 36 տարեկան: Հիշեցնենք՝ Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2018թ. հունիսին: 31-ամյա ֆուտբոլիստը 2009-ին է […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի նորընտիր Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Միանգամայն ողջունելի է և հուսադրող, որ համաշխարհային Կազմակերպության ղեկավարման պատասխանատու առաքելությունը ստանձնում է Ձեզ նման արհեստավարժ պետական գործիչը, որն ունի տասնյակ տարիների փորձառություն` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում: Ձեր իմաստնությունը, գիտելիքներն ու կարողությունները խիստ պահանջված են` […]

Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները

Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները: Ալեքսանդր Ֆոմինը, մասնավորապես, նշել է ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու լայն հնարավորությունների և դրանք […]

Հերմինե Նաղդալյանը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարին

Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ լիագումար նիստում   «Իրավիճակը Թուրքիայում` պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո » թեմայի քննարկմանը  ՀՀ ազգային ժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ հակադարձել է Թուրքիայի արտգործնախարարի նախօրեին հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի Չավուշողլուի տեսլականը՝ 5 շրջանների ենթադրյալ […]

Երկրաշարժերը 2016թ. հոկտեմբերի 6-ից մինչև 12-ը

Ս.թ. հոկտեմբերի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը գրանցել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից զգացված երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Գյումրի քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.3): Ստորգետնյա ցնցումը զգացվել է Իսահակյան գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել […]

Արսեն Բաբայանն օրենքի նախագիծ է առաջարկում

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը իր  ֆեյսբուքյան  էջում գրառում է կատարել: «Իմ կարծիքը երեխաների նկատմամբ ծնողների կողմից բռնություն գործադրելու իրավական հետևանքի մասին. Երեկվանից լայն ու ծանր քննարկումներ են սկսվել այն տեսանյութի     առթիվ, որտեղ մի կին այգում ապտակում է մինչև 6 տարեկան աղջկան: Ոստիկանությունից պարզեցին և հայտնեցին, որ ապտակողը […]

ՀՀ անկախության և Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում Լիտվայում

Հոկտեմբերի 11-ին Վիլնյուսի «Կոնգրես» համերգասրահում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել «Հայաստան-Լիտվա 25» խորագիրը կրող սիմֆոնիկ համերգ և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության և Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Համերգի առաջին հատվածը ղեկավարել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, մյուսը՝ Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Գինտարաս Ռինկեվիչյուսը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված