16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կարևոր դրվագներ՝ Էրդողանի և Ալիևի համատեղ ասուլիսից

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 12-ին իր առաջին արտասահմանյան այցը կատարել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս, այնուհետև՝ Ադրբեջան։ Առանձին և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո Էրդողանը և Ալիևը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ներկայացնում ենք ասուլիսից ամենակարևորը․ Ալիև․ «Այսօր քննարկել ենք պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում […]

ՔՊ-ականները «Տիկ-Տոկ»-ի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում․ «Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներն իսկական փորձություն եւ գլխացավանք են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամեն անգամ, երբ իշխող ֆրակցիայի պատգամավորները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, նիստ են անում, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները եւ «խելացի» ժամացույցները հավաքվեն: Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ […]

Թշնամին խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ

Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում։ Հունիսի 10-ին Փաշինյանն ու ՔՊ քաղաքական ողջ վերնախավը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանի որդու հարսանիքին, սակայն մինչ ռեստորան մտնելը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մետաղորսիչով հատ-հատ ստուգել են բոլոր հյուրերին, որոնք մոտ 900 հոգի են եղել, որից հետո միայն ռեստորան է ժամանել […]

Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ այս տարի ներկայացրած նրա հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա […]

«Դե գոնե մի հատ ուսապարկ գտեք ԱԺ-ում, որ կարտաբերի «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ» արտահայտությունը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական խորհրդարանում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բոռելի հետ եվրոպատգամավորների հետ այսօրվա հարցուպատասխանի բովանդակությունից դուրս մնաց մի շատ կարևոր դրվագ, որի տեսանյութը ներկայացնում եմ ստորև: Խոսքը Եվրոպական խորհրդարանում քննարկված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Փաստերով՝ 1. Եվրոպական պատգամավորները բարձրաձայնում են կարգավիճակի մասին հարցն ի հեճուկս այն հանգամանքի, որ ՀՀ իշխանությունները […]

«Բա որ ասում եմ, որ Նիկոլ վարչապետ ունեցող ազգի վրա կարող են եւ ղժժում են բոլորը…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շուրջ հարց ու պատասխանը ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեֆ Բոռելի հետ։ Այս պահին ընթացող քննարկումներն ապացուցում են, որ Եվրոպական խորհրդարանում բազմաթիվ պատգամավորներ շատ լավ են հասկանում իրավիճակը։ Հնչում են սուր հարցեր Ադրբեջանի կողմից իրականացվող […]

Դա ցույց է տալիս, որ կան տարածքային նկրտումներ ՀՀ–ի նկատմամբ. Ալիևի ու Էրդողանի հիմնական ուղերձները՝ ըստ Տաթևիկ Հայրապետյանի

Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է այսօր տեղի ունեցած Ալիև–Էրդողան համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների հիմնական կետերը։ Ըստ նրա՝ դրանք են՝ «–Ալիևը շնորհավորել է Էրդողանին հաղթանակի առթիվ և նշել՝ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում Շուշիի դեկլարացիայի կնքման երկրորդ տարելիցի ժամանակ (հիշեցնեմ, որ այդ դեկլարացիան ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված առաջին հերթին Հայաստանի դեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի