Արցախի պայքարը մնում է օրակարգում, իսկ միջազգայնացման հարցն, ամենայն հավանականությամբ, կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորված միջազգային հանձնախմբի վրա․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի նախագահը պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություն է արել, որի ընթացքում քննարկվել է Արցախից բռնի տեղահանված արցախցիների խնդիրները: Արցախցիների խնդիրներն այսօր բազմաթիվ են` քաղաքականից մինչև անձնագրային, սակայն ուշագրավ է, որ նախագահ Շահրամանյանն անդրադարձել է թերևս ամենաքննարկվող և անկյունաքարային հարցին` ի՞նչ է […]





































