09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւանի եւ Բաքվի միջեւ իրական խաղաղության պայմանագրի հասնելու միայն մեկ ճանապարհ կա

Երևանի և Բաքվի միջև իրական խաղաղության պայմանագրի հասնելու միակ ճանապարհը Հայաստանի ռազմական հզորացումն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարսելի Աբովյան վարժարանի վարիչ, գրող Կարեն Խուրշուդյանը։ Նա վստահ է, որ քանի դեռ Հայաստանը զինված չէ, քանի դեռ նրա հնարավորությունները չեն հավասարվել Ադրբեջանի հնարավորություններին՝ հաշվի առնելով Թուրքիայի օգնությունը, Բաքուն միշտ իր խաղը կխաղա, […]

Ուկրաինական պատերազմը թևակոխել է իր 674-րդ օրը. /Տեսանյութ/

Ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի նաև 2024թ-ին: Թեժ պատերազմի երրորդ օրացուցային տարին դեռ ինչ կբերի հակամարտող կողմերին, դժվար է ասել, քանի որ առաջնագիծը վերջին ամիսներին համարյա չի փոխվել: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդունել է, որ չունի այն հաջողությունը, որը ակնկալում էր: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռ վերահսկում է Ուկրաինայի տարածքի 18 տոկոսը: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո. Коммерсантъ

Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, որը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո: Այս մասին տեղեկանում ենք «Коммерсантъ» -ի հոդվածից: Հոդվածում անդրադարձ է կատարվել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել նաև խաղաղության պայմանագրին, որը, ըստ «Коммерсантъ»-ի աղբյուրների հնարավոր է Ամանորից […]

«Հայաստանի հետ քննարկում ենք 8 գյուղերի վերադարձի հարցը». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ քննարկում է Հայաստանի 8 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը, գրում է Report-ը։ «8 գյուղերի վերադարձի շուրջ բանակցություններ են ընթանում: Ոչ ոք կասկած չունի, թե ում են պատկանում այդ բնակավայրերը։ Մեր դիրքորոշումն արդար է»,- ասել է նա:

«Այդ աղջիկը համակարգը սպասարկում է վարչապետի ընտանիքի քմահաճույքները բավարարելու համար»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կանանց գործոնը Նիկոլի կադրային քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանը կին գլխավոր դատախազ ունենալը որպես նվաճում էր ներկայացնում, սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի ի ցույց դրվեր այն, որ այդ աղջիկը դատախազության ամբողջ համակարգով առաջին հերթին սպասարկում է վարչապետի ընտանիքի քմահաճույքները բավարարելու համար, ինչը փաստերով կներկայացնենք առաջիկայում։ Հ․ Գ․ Ընդհանրապես […]

Երուսաղեմի հայկական թաղամասը հարձակման է ենթարկվել, կան վիրավորներ /Տեսանյութ/

Ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր: «Սա այն հանցավոր պատասխանն է, […]

Վարչապետն արգելել է երկրում Ամանորի բոլոր տոնակատարությունները

Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվար-ուլ-Հաք Քակաոն արգելել է երկրում Ամանորի հետ կապված տոնակատարությունները՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության, հայտնել է Geo հեռուստաալիքը։ «Պակիստանի ժողովուրդը տխուր վիճակում է… հետևաբար, հաշվի առնելով իրավիճակը, Պակիստանի կառավարությունը որոշել է արգելել Ամանորի հետ կապված բոլոր տոնակատարությունները: Ես կոչ եմ անում բոլոր պակիստանցիներին համերաշխություն ցուցաբերել հալածված պաղեստինցիների և պաղեստինցիների հետ: Պահպանեք պարզությունը, […]

Խուճապ: Հազարավոր պաղեստինցիներ փախչում են /Տեսանյութ/

Bbc-ի փոխանցմամբ՝ 150.000 պաղեստինցիներ ստիպված են լքել կենտրոնական Գազան և փախչել այդտեղից, քանի որ իսրայելական ուժերը գալիս են: Ականատեսների և ՀԱՄԱՍ-ի վկայությամբ՝ թշնամական տանկերը հասել են Բուրեյջի ճամբար: Նշենք, որ Ցախալը ընդլայնել է իր ցամաքային հարձակումները, որպեսզի հարվածի Բուրեյջի, Նուսեյրաթի և Մաղազիի ճամբարներին: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Կձեւավորվի ոստիկանության գվարդիա

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «ԵԽ ներգրաված փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՆԳ նախարարը հաստատել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, ինչին հաջորդել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ նախապատրաստելը։ Նախագծերի փաթեթը առանձին […]

Ամանորի գիշերը ձյուն չենք տեսնի. եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 29–ի ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի