26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչ է նշանակում բարեգործություն

«Բարեգործություն գործիր մերձավորիդ, և սա չի նշանակում միայն աղքատներին գումար տալ: Բարեգործություն իրագործելու բազմաթիվ ուղիներ կան: Մենք կարող ենք, օրինակ` մեզ զերծ պահել մեր մերձավորի խիղճը քննելուց: Նաև կարելի է հիվանդներին այցելել, որոնք հաճախ գումարի կարիք չունեն, բայց կարիք ունեն լավ խորհուրդ ստանալու, որպեսզի օգնենք նրանց ավելի մոտենալու Աստծուն» Սբ. Անդրե Բեսսեթ

Այն, ինչ չի սպանել Ձեզ, ցավոք, չի էլ ուժեղացրել

Երբևէ ավելի մեծ ցանկություն չեմ ունեցել անդրադառնալ պարոն Փաշինյանի որևէ ելույթի, քան այսօրվանին: Երևի նրա համար, որ այս մեկում ամփոփված էր ամեն ինչ՝ վերջին 10 ամսվա մասին: Ելույթը լսել եմ որպես ՀՀ միջին վիճակագրական շարքային քաղաքացի, այսինքն մեկը, ով լսում է, ու պարզապես ընդունում առաջին տպավորությունը՝ որևէ խորքային վերլուծություն չանելու ցանկությամբ: Իսկ պարոն Փաշինյանը, վստահաբար, […]

«Դպրոցում 4 էրեխա ցույց ա անում վարչապետը հասնում ա դպրոց ». ալավերդցիները հունից դուրս եկան /տեսանյութ/

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները այսօր`փետրվարի 15-ին, դարձյալ փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Գործարանի աշխատակիցներին նախօրեին Լոռու մարզպետը նախօրեին ասել էր, որ հարցը քննարկման փուլում է, ուրբաթ օրը, ինչպես աշխատակիցները փոխանցեցին Henaran.am-ին, պետք է Ալավերդի ժամաներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր, սակայն մարզպետարանից փոխանցել են, թե փոխվարչապետի այց չի լինի, մեկ շաբաթով հետաձգվում է եւ որ հարցը դարձյալ քննարկման փուլում […]

Կարծես թե սկսում են հասկանալ, որ Սերժից չէր

Պետական բարձրագույն պաշտոնյաները 10 ամիս կառավարելուց հետո կարծես թե սկսում են հասկանալ, որ Սերժից չէր: Էլի վատ չէ, բայց դա պիտի իմանային մինչ իշխանության գալը: Կա վտանգ, որ մինչև նրանք հասկանան, թե ինչից է և ինչ է պետք անել, իրենց հինգ տարին անցնի: ՀԳ. Նրանք տեսականորեն այդ տխուր հեռանկարից խուսափելու տարբերակ ունեն. հանգամանալից տնտղում են […]

Տարօրինակ է, որ հեղափոխությամբ իշխանություն փոխած առաջնորդը մարդու գլխում աղքատությունը հաղթհարելը թողնում է մարդուն

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետի՝ երկու օր առաջ արտահայտած միտքը՝ թե «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի…» արմատական սխալ ունի: Իրականում վարչապետի արտահայտած միտքը երկու մաս ունի՝ «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, […]

Մեկնարկել է ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերի փաստաթղթերի ընդունելությունը

իմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտությաննախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով: Ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում իրականացրել են մարտական հերթապահություն կամմասնակցել են մարտական գործողությունների (զինվորական գրքույկում պարտադիր է համապատասխան նշման առկայությունը) և բուհումառաջադիմությունից ելնելով օգտվում են մինչև 50 տոկոս զեղչից: Նշված ծրագրով 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահությունիրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթականծրագրերով սովորող ուսանողներն՝ ըստ առաջադիմության, կարող են ստանալ լրացուցիչ  20 տոկոս զեղչ: Դիմողները պետք է ներկայացնենհետևյալ փաստաթղթերը՝ 1.Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/ 2.3×4 չափսի մեկ լուսանկար, 3.ուսանողական տոմսի պատճեն, 4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից, 5.զինվորական գրքույկը և զինվորական գրքույկի պատճենը /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/, եթե զինվորական գրքույկում հստակնշված չէ, որ մարտական հերթապահությունը իրականացվել է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում, ապազինվորական գրքուկից բացի անհրաժեշտ է ներկայացնել կնքված տեղեկանք համապատասխան տարածքային զինկոմիսարյատից, 6.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա/հեռակա ուսուցմամբ բակալավրի/մագիստրոսի կրթականծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40)տոկս զեղչից, 7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով: Տեղեկացնում ենք, որ բուհի,  ՀՀ ԿԳՆ-ի և ՀԵՀ-ի  կողմից  տրամադրվող ընդհանուր զեղչի գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի50 տոկոսը: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար: Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուրաշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00: Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի