23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արմեն Աշոտյանը սպասում է Արարատ Միրզոյանի արձագանքին

Արցախի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին այսօրվա առաջարկությունս ակտիվ քաղաքական և հասարակական քննարկումների առարկա է դարձել: Հանրային արձագանքը ճնշող մեծամասնությամբ դրական էր: Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով հիմնականում կամ լավ չի ընկալել առաջարկությանս բուն նպատակը և իմաստը, կամ պարզապես առաջնորդվում է “լավ բան է ասում, բայց թող ինքը մեզ […]

«Մեժդուսոբոյչիկ»՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ տեղավորենք մերոնց, մյուսներին ազատենք, թող գնան իրենց համար գործ գտնեն

Ի վերջո, ի՞նչ է կատարվում․ ինչո՞ւ է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ աշխատատեղեր կրճատում եւ հարկեր, ակցիզներ ու այլ վճարներ է ավելացնում մյուսների համար։ Պատասխանը պարզ է․ խիստ վախեցած են բյուջեի ծակից եւ փորձում են այնպես անել, որ գոնե պետական աշխատողների աշխատավարձները կարողանան տալ՝ իհարկե, դրան գումարած իրենց բոլոր պարգեւավճարները ու հավելավճարները։ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պարզապես չի հասկանում, որ բոլոր քաղաքացիների […]

Մի բան փոխեք ձեր մեջ. ինչպես անցնել Պահքի շրջանը

Ի՞նչ օգուտ կլինի մեզ կերակուրներից ժուժկալելուց, եթե չհրաժարվենք հոգու չարաչար սովորություններից։ Ահա այսօր ամբողջ օրն անկերակուր անցկացրինք, երեկոյան ժամին մեր առջև դնենք սեղան՝ ոչնչով չնմանվող երեկվա սեղանին, այլ տարբեր և առավել պարկեշտ։ Թերևս մեզնից մեկը համարձակվի ասել, թե կերակուրի հետ նաև վատթար սովորությունն է փոխել։ Եվ բնավ այդ կարծիքը չունեմ։ Ուրեմն մենք ի՞նչ օգուտ ունենք […]

Քոչարյանի հետապնդումը նմանվում է Փաշինյանի կողմից անձնական վրեժի. «Комсомольская правда»

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետապնդումները այս երկրի նոր իշխանությունների կողմից առաջացնում է ավելի շատ հարցեր ոչ միայն  ԱՊՀ-ում, այլ նաև արդեն Եվրամիությունում: Այս մասին գրել է Պանորամա.ամ-ը՝ հղում անելով «Комсомольская правда»-ին։ Նշվում է, որ նախկին նախագահը մեղադրվում է «սահմանադրական կարգի տապալման» մեջ, կապված 2008 թ.-ի անկարգությունների ժամանակ Երևանում արտակարգ դրություն հայտարարելու հետ ու հավելում, որ […]

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր հետաձգվեց  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը։  

Խելոք վեր ընկնել տեղները. չինովնիկ և իշխանական տասովչիկ դարձաձ հաստիքային բնապահպաններին ու քաղաքային հուշարձանների պահապաններին

Օպերայի սրճարանները քանդել չի կարելի պահպանել Եկեք հասկանանք, թե որտեղ է պետք դնել ստորակետը՝ «քանդե՞լ», թե՞ «կարելի» բառից հետո։ Մի կողմից ունենք քաղաքային իշխանությունների, բնապահպանների ու երևանցիների մի մասի դիրքորոշումը, որը միանշանակորեն կողմ է, որ սրճարանները քանդվեն ու վերականգնվի կանաչ գոտին։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ պատմականորեն այդպես է եղել, այն, որ Երևանում կանաչ […]

Չարենցի սերերը. նոր բացահայտում

Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր […]

Մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ազդարարվել է «Թելադրություն»  ամենամյա  կրթական  նախագծի   մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո:  Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական ԳոհարՄամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ  Դավիթ Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության  տնօրեն ՀայկԴավեյանը: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, ակումբներին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ: «Սրանով բոլորն իրենց փոքրիկ ներդրումը կունենան  […]

Բրազիլական ողբերգություն. դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա

Սան Պաուլոյի դպրոցներից մեկում դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա, ինչի արդյունքում կա առնվազն 6 զոհ: Այս մասին հայտնում է Globo-ն: Զոհերից 5-ն աշակերտ են, մեկը՝ մեծահասակ: Հանցագործները՝ 2 դեռահաս, ինքնասպանություն են գործել: Վիրավորների մասին տեղեկություն դեռեւս չկա, ինչպես նաեւ հայտնի չէ հանցագործության պատճառը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի