Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է: Այդ մասին հայտնել է Figaro թերթը՝ վկայակոչելով հրշեջների ներկայացուցչին: «Հրդեհը մարվել է: Մենք կշարունակենք հետեւել մնացորդային օջախներին եւ հովացնել շիկացած կառուցվածքները, որպեսզի կրակը չվերսկսվի»,- մեջբերում է հրատարակությունը հրշեջների ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսի խոսքը: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել […]





































