20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ովքե՞ր են իրականում ղեկավարում Հայաստանը. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ Հայտնի է, որ մայիսի 19-ին՝ ժամը 18։33-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վաղը` ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։Նույն օրը՝ երեկոյան, 168.am-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում էին ունեցել Հյուսիսային պողոտայի […]

Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին 2008 թվականին լույս տեսավ հայտնի լեզվաբան Դենիել Էվերետի գիրքը՝«Մի՚քնիր, շուրջն օձեր են»։ Կարճ ժամանակում բեսթսելեր դարձած գրքում հեղինակը գրում էր, որ Ամազոնի հեռավոր բրազիլական ջունգլիներում ապրող պիրահա ցեղի լեզուն հերքում է լեզվի վերաբերյալ ընդունված կանոնները։ Նա պնդում էր, որ […]

Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը

Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ «Հարգելի աջակիցներ, գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Բաժանորդագրվեք ալիքին հետեվյալ հղումով »,– ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը գրել է. «Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել: Թշնամու սադրանքները կանխած մեր դիպուկահարների գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության էր հրավիրել բարձրաստիճան զինվորականների ու քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց դիպուկահարների գործողությունն էր: Փաստացի, Հասանովը փորձելու է դիվերսիոն գործողություններից, սահմանը ճեղքելու փորձերից անցում կատարել դիպուկահարների կրակով իրավիճակը լարելու […]

Ավանակին կառավարություն է բերել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 բազմաբնակարան շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակի ուղեկցությամբ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այս մասին հայտնում է a1plus-ը: Նա ասել է, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։ Նրան մոտեցել են ոստիկանները և կենդանիների […]

Իջեւանի քաղաքապետի անհավանական արկածները

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչի գլխավորությամբ: Արդեն ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ […]

Հենրիխ Մխիթարյանն ամուսնանում է

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ըստ տեղեկությունների, այսօր կամուսնանա: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը  գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Հարսանեկան արարողությունը, ըստ մամուլի՝ տեղի է ունենալու Հայաստանից դուրս: 

Եւս մեկ պաշտոնանկություն ԼՂՀ ՊԲ-ում

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահականի պաշտոնական կայքից։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի