19 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Այլեւս լայվ մի մտեք, մտեք աշխատասենյակներ եւ տքնաջան աշխատեք». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի լայվի պատմություն Շատ ծիծաղելի եք տղաներ, թափանցիկ աշխատելը չի նշանակում ապաշնորհ աշխատել, հասարակության համար տեսանելի աշխատելը չի նշանակում ուղիղ եթերում «գյալաջի» անելով պրիմիտիվ մեսիջներ հղել այս կամ այն կեղծ, մտացածին լուրիկը տարածել, իբր պատահաբար՝ թեմա շոշափել, որը դարձյալ եւ միշտ ձեր պատկերացումներում կապում […]

«ՍանիՏեքի» արձագանքը՝ Նիկոլ-Փաշինյան-Հայկ Մարության աշխատանքային հանդիպմանը

«ՍանիՏեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին: Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է: […]

Վարչապետը ուղղորդում է վիճակագրական մարմիններին. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է․ «ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 6.4%։ Հիմա ես չեմ, դուք եք. Բացեք ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 հազ դառնալով 253 հազ։ Նա նաև ասում է, որ զինծառայողների հիմնադրամին (1000 դրամանոց) ավելի շատ գումար է վճարվել և […]

Արմեն Դուլյանին հեռացրել են Հանրային հեռուստաընկերությունից

Հեռուստալրագրող Արմեն Դուլյանին Հանրային հեռուստաընկերությունից հեռացրել են։ Այս մասին գրառում է կատարել նրա կինը՝ հայտնի լրագրող Ռուզան Խաչատրյանը՝ « Արմեն Դուլյանին Հ1-ում էլ «հաջող արեցին»…»,- գրել է նա։

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 6.4 տոկոսով. Փաշինյան

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման […]

Ահա, այսպիսի տխուր պատկեր ունենք մեր թավշյա դիվանագիտությունում

ՀՀ արտաքին դիվանագիտության ամենամեծ «ձեռքբերումը» մեկուկես տարվա ընթացքում պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Անհասկանալի է, ինչ է «փնտրում» Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանում, բայց պետք է հաշվի առնենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո առաջին պաշտոնյան է, ով այցելում է Հայաստան:  Հ.Գ․ Նախորդ մեկուկես տարվա ընթացքում Հայաստան են այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը […]

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 13-ին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողը 27-ամյա Արտակ Օ-ն։ Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում՝ ժամը 23։50-ի սահմաններում։ Զինծառայողը տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից […]

«Արսենալի» մարզիկները բաց կթողնեն մի քանի հանդիպում

Լոնդոնի «Արսենալի» մարզիկներ Մեսութ Օզիլը եւ Զայեդ Կոլիշանացը հնարավոր է չմասնակցեն մի քանի հանդիպումների, որովհետեւ նրանց հանդեպ առկա է հարձակման ենթարկվելու վտանգը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, մարզիկներն անհայտ անձանց կողմից արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել են հարձակման։ Սքոթլենդ Յարդն էլ հայտարարել է, որ Օզիլի տան մոտ ձերբակալել է հարձակման երկու կասկածյալներին։ […]

Վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Զոհրաբյանի լիազորությունները կդադարեցվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, 2019 թվականի օգոստոսի 19-ից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.3-Ղ3-2) Անահիտ Զոհրաբյանի լիազորությունները դադարեցվելու են:  

«Այսուհետ վարչապետն ինքն է կրելու պատասխանատվությունը Երևանում աղբահանության որակի համար. Սոնա Աղեկյան

«Երեկ մոտ 2 ժամ տևող վարչապետի և վարչապետի կողմից պարտադրված քաղաքապետի այդ շոուն նայեցինք, ինքը լավ ֆորմատ էր, բայց վերածվել էր շոուի: Դա փոքրիկ շոու էր՝ կազմակերպված շոումենի և նախկին լրագրողի միջև, այնտեղ քննարկվում էին հարցեր, որոնք պետք է վաղուց քննարկած լինեին ու այդ խնդրի լուծումներն ունենային»,- այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «Իմ աղբը» թեմայով ասուլիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված