10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի պարտվողական, վախկոտ, անգաղափար իշխանությունների հետևորդների համար սա դաս պետք է լինի. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. Եմենում հութիների հարավային շարժման զորքերը վերցրեցին Ադեն քաղաքը: Ադենն անկյունաքարային հենակետ էր կառավարական՝ սաուդական աջակցությունը վայելող և սաուդական զորքերի վրա հիմնվող սուննի բանակի համար: Հարավային՝ Իսլամի նեղ աղանդ դավանող մի ցեղային խմբավորում, որ խիստ չափավոր աջակցություն է ստանում Իրանից և չունի ոչ մի մեծ կամ կարևոր այլ դաշնակից, շնորհիվ սեփական […]

Հեղափոխական ռեժիմից ազատվելը կրկին լինելու է նոր հակահերոսներին մերժելու սցենարով

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան գրառումով բացում է հայ իրկանության մեջ քիչ քննարկված թեմա՝ հերոսի ու անտիհերոսի։ Իմ սիրելի Բորխեսը (Jorge Luis Borges) պնդում էր, որ հերոսի հակասականության, հերոսի ու դավաճանի թեման ոչ միայն համաշխարհային գրականության հիմնական թեմաներից է, այլեւ քաղաքակրթական զարգացման կարեւորագույն գործիք։ Հերոսը միշտ իր […]

Պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր ատենախոսության մեջ արտատպումների առկայության մասին հայտարարություններին, չի բացառել, որ եղել են խնդիրներ ու հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից։ Հիշեցնենք՝ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունից և այդ կապակցությամբ նունիսկ բողոքի ակցիաներ էին իրականացնում։ […]

526 արտակարգ դեպք՝ 7 օրում

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 5-ից 11-ը  գրանցվել է 826 դեպք, որից  562-ը՝ արտակարգ: Այս մասին հաղորդում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 178 կենցաղային կանչ, 469 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ […]

Մեծ Բրիտանիան Հայաստանում նոր դեսպան ունի

Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան: Այս մասին հաղորդվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերին նոր դեսպանը կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին, որը կզբաղեցնի դիվանագիտական այլ պաշտոն:  

Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ իր թիմը որևէ աղերս չունեն Գյումրին զարգացնելու հետ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Մարդ, ով մի քար չի դրել Գյումրին կառուցելու համար, մի ընտանիք չի փրկել կործանումից, այսօր վարչապետի բարձր պաշտոնը օգտագործելով՝ «հպարտ» քայլում է նույն Գյումրիում և սելֆիներ է անում: Տպավորություն է, որ 88-ից հետո Փաշինյանի շնորհիվ է Գյումիին վերածնվել: […]

Փաշինյանի իշխանության 30 արծաթը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի իշխանության 30 արծաթը Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք,սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,ասֆալտին փռելը,մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը: Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը,ինչպես դա արեց պաշարելով ազգային ժողովը,ապա այժմ […]

Հստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու […]

Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի 5-րդ տուրում սևերով 35 քայլում հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Այժմ Արոնյանը 1մ իավորով միանձնյա առաջատարն է։ 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Լենիեր Դոմինգեսի հետ։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։

Հայաստանը Սենեգալ չէ․ միջքաղաքային տրանսպորտը Լապշինին Աֆրիկան է հիշեցրել

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին ժամանել է Հայաստան։ Օգտվելով ՀՀ միջքաղաքային տրանսպորտից՝ նա դժգոհ է մնացել։ Երևան-Վանաձոր երթուղին բլոգերին Աֆրիկան է հիշեցրել։ Նա ստիպված է եղել տաքսիով հասնել Հայաստանի երրորդ քաղաք: Լապշինը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ զարմացել է, որ Երևանից այլ քաղաքներ երթուղայինով հասնելու համար ուղևորները ստիպված են արևի տակ կանգնած մեքենայում սպասել, մինչև տրանսպորտային միջոցը լցվի։ Բլոգերը դժգոհ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի